Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:

Հայտարարություններ

Զեղծարարություններից խուսափելու վերաբերյալ

Հարգելի հաճախորդներ,

Հնարավոր զեղծարարություններից խուսափելու համար խնդրում ենք պահպանել հետևյալ կանոնները.
  • նամակագրության հավելվածների (Viber, WhatsApp, Messenger, Telegram և այլն), հեռախոսազանգերի կամ հաղորդագրությունների միջոցով մի՛ քննարկեք և մի՛ տրամադրեք Ձեր անձնական տվյալները՝ մասնավորապես՝ քարտի համարը, քարտի վավերականության ժամկետը, CVV կոդ, 3D secure կոդ (SMS հաղորդագրության միջոցով Բանկում գրանցված հեռախոսահամարին ուղարկվող մեկանգամյա օգտագործման գաղտնաբառ), բանկային այլ տվյալներ, ինչպես նաև անձնագրային տվյալներ,
  • զե՛րծ մնացեք անծանոթ և կասկածելի ծագման կայքերում Ձեր վճարային քարտի տվյալների` մասնավորապես՝ քարտի համարի, քարտի վավերականության ժամկետի, CVV կոդի, 3D secure կոդի, ինչպես նաև անձնագրային տվյալների տրամադրումից կամ հրապարակումից,
  • մի՛ ընդունեք անհայտ ծագման աղբյուրներից ստացվող տարատեսակ առցանց խաղարկությունների և մրցույթների մասնակցության հրավերները,
  • մի՛ հետևեք անծանոթ անձանց կողմից Ձեզ հրահանգվող պահանջներին, մասնավորապես՝ անցնել առաջարկվող հղումներով, ներբեռնել առաջարկվող նյութերը, ուղարկել վճարման անդորրագրեր և այլն:

Նշված տվյալները զեղծարարների կողմից կարող են օգտագործվել անօրինական 
նպատակներով և գումարներ շորթելու համար: 
 

Հորդորում ենք խստագույնս հետևել բանկային տվյալների օգտագործման անվտանգության կանոններին՝ Ձեր իսկ միջոցների անվտանգ պահպանման համար։
Էջի վերջին թարմացում՝ 13.01.2026