Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:

Հայտարարություններ

Վարկառուների կրեդիտավորման ծախսի նվազեցումների վերաբերյալ

Հարգելի՛ հաճախորդներ, 


Տեղեկացնում ենք, որ Բանկն իրականացնում է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված վարկերի գծով 16.08.2019թ.-ից հետո վաղաժամկետ (ոչ հերթական) մարում  իրականացրած վարկառուների կրեդիտավորման ծախսի նվազեցումներ։ 


16.08.2019թ.-ից հետո վաղաժամկետ մարում իրականացված լինելու դեպքում, եթե տվյալ վարկի համար դեռևս չի կատարվել կրեդիտավորման ծախսի նվազեցում, 20.12.2021թ.-ից հետո վերահաշվարկված գումարները կտրամադրվեն վարկառուներին հետևյալ տարբերակներով.

  •  Բանկում գործող բանկային հաշիվ ունեցող վարկառուների դեպքում վերադարձման ենթակա գումարն ավտոմատ եղանակով կփոխանցվի վարկառուի գործող բանկային հաշվին (գումարի փոխանցման համար վարկառուից որևէ գործողություն, այդ թվում, Բանկ ներկայանալ,  չի պահանջվում),
  • Բանկում գործող բանկային հաշիվ  չունեցող վարկառուների դեպքում (վերադարձման ենթակա գումարի առկայության դեպքում վարկառուները կծանուցվեն այդ մասին) վերադարձման ենթակա գումարը կտրամադրվի վարկառուին՝ Բանկ դիմելու դեպքում։ 
Էջի վերջին թարմացում՝ 13.01.2026