Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:

Հայտարարություններ

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ սովորական անվանական բաժնետոմսերի տեղաբաշխում բաց բաժանորդագրության միջոցով


2021 թվականի  սեպտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 12-ը ներառյալ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ  բաց բաժանորդագրության միջոցով նախատեսում է տեղաբաշխել սովորական (հասարակ), անվանական բաժնետոմսեր հետևյալ պայմաններով.

Տեսակը

Սովորական (հասարակ) բաժնետոմս

Բաժնետոմսի ձևը

 Ոչ փաստաթղթային

Անվանական արժեքը

10 000 ՀՀ դրամ,

Ընդհանուր անվանական ծավալը

5 000 000 000 ՀՀ դրամ

Մեկ բաժնետոմսի տեղաբաշխման արժեքը

15 000 ՀՀ դրամ,

Բաժնետոմսերի ընդհանուր տեղաբաշխման արժեք

7 500 000 000 ՀՀ դրամ

Քանակը

500 000 հատ

 

Մեկ ներդրողի համար ներդրման սահմանաչափերը (նվազագույն և առավելագույն քանակ)

Նվազագույն քանակը ՝ 4  հատ  Առավելագույն քանակը՝ 100 000 հատ:

Մեկ ներդրողի կողմից ներկայացվող հայտերի քանակ

Մեկից ավելի հայտեր

Տեղաբաշխող

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ


Հրապարակային առաջարկի վերաբերյալ Ազդագիրը, որը պարունակում է բանկի գործունեության, ֆինանսական վիճակի, առաջարկվող բաժնետոմսերի և դրանց հետ առնչվող ռիսկերի համառոտ նկարագիրը, գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2021թ. հուլիսի 16-ի Թիվ N 1/387Ա որոշմամբ (ուժի մեջ է հուլիսի 17-ից):


Ներդրողները ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0002 Երևան, Արամի 82-84), իսկ էլեկտրոնային տարբերակը` բանկի ինտերնետային կայքերում` acba.am


Բաժնետոմսերի ձեռքբերման համար ներդրողները պետք է պատշաճ կերպով լրացնեն և Բանկ ներկայացնեն Բաժնետոմսերի ձեռքբերման/բաժանորդագրման հայտ Ազդագրով սահմանված կարգով։

Հայտը կհամարվի պատշաճ կերպով ներկայացված Բանկին.

  • «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ ցանկացած մասնաճյուղում հայտն առձեռն ներկայացնելու միջոցնով, կամ
  • «ACBA DIGITAL» ինտերնետ բանկինգ համակարգի միջոցով էլեկտրոնային հայտ ներկայացնելու միջոցով (եթե առկա է համապատասխան տեխնիկական հնարավորություն), կամ
  • «Ճանաչիր հաճախորդիդ հարցաթերթիկ»-ում նշված ներդրողի էլեկտրոնային հասցեից Բանկի ՝ invest@acba.am էլեկտրոնային հասցեին էլեկտրոնային հայտի ներկայացման միջոցով, եթե ներդրողը հանդիսանում է «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի հաճախորդ և նույնականացվել է 05.06.2019թ.-ին ուժի մեջ մտած «Ճանաչիր հաճախորդիդ հարցաթերթիկ»-ի հիման վրա, որով հաստատել է ինչպես իր էլեկտրոնային հասցեն, այնպես էլ տվել է համաձայնություն գործարքներ կնքել այդ էլեկտրոնային հասցեի օգտագործման միջոցով։


Բաժնետոմսերի ձեռքբերման նպատակով հայտը պետք է ներկայացվի տեղբաշխման՝ սահմանված ժամանակահատվածի ընթացքում՝ 10.09.2021թ. ժամը 10:00-ից մինչև 12.11.2021թ. ժամը 16:30-ն:

Բաժնետոմսերի ձեռքբերման համար կատարվող վճարումը պետք է իրականացվի թողարկման նպատակով Բանկում բացված 220004131649000 ՀՀ դրամով տարանցիկ հաշվեհամարին:

Էջի վերջին թարմացում՝ 13.01.2026