Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:

Հայտարարություններ

Էական փաստեր և տեղեկություններ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի գումարման վերաբերյալ:

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի 2024 թվականի տարեկան ընդհանուր ժողովը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 14-ին սահմանափակ թվով բաժնետերերի ֆիզիկական ներկայությամբ՝ «ՖՈՒԴՊԱՐԿ ԲԱՅ ԴԱՈՒՆԹԱՈՒՆ» ("FOODPARK BY DOWNTOWN") վայրում, ժամը 15:00-ին։ Ֆիզիկապես չներկայացած բաժնետերերը հնարավորություն կունենան մասնակցել տարեկան ընդհանուր ժողովին և քվեարկել հատուկ նախատեսված կապի միջոցներով՝ իրական ժամանակի ռեժիմում:

Ընդհանուր ժողովին մասնակցելու և տարեկան շահութաբաժիններ ստանալու իրավունք կունենան ԱԿԲԱ Բանկի բոլոր այն բաժնետերերը, անկախ տնօրինվող բաժնետոմսերի քանակից, ովքեր 2024 թվականի ապրիլի 29-ի ժամը 15։30-ի դրությամբ  ընդգրկված են եղել Բանկի բաժնետերերի ռեեստրում։ Շահութաբաժինների չափի և վճարման մասին վերջնական որոշումը կընդունվի ընդհանուր ժողովի կողմից, սակայն Բանկի խորհրդի կողմից որոշվել է բաշխել 5,5 մլրդ դրամ ընդհանուր շահույթ: Այս բաշխումը նախատեսում է մեկ բաժնետոմսիդիմաց 1,000 դրամ շահութաբաժնի վճարում, որը նախորդ տարվա համեմատ ընդհանուր բաշխված շահույթից 1,1 մլրդ դրամով, իսկ մեկ բաժնետոմսի դիմաց՝ 200 դրամով ավելին է։

Էջի վերջին թարմացում՝ 13.01.2026