Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:

Հայտարարություններ

Բանկի բաժնետոմսերի լրացուցիչ տեղաբաշխում

2024 թվականի նոյեմբերի 1-ին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն իրականացնում է լրացուցիչ սովորական (հասարակ), անվանական բաժնետոմսերի տեղաբաշխում փակ բաժանորդագրությամբ։  

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի՝ 16.09.2024թ. ժամը 17։00-ի դրությամբ բաժնետերերի ռեեստրում ընդգրկված բաժնետերերն ունեն լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքի իրացման հնարավորություն սույն թվականի հոկտեմբերի 1-ի ժամը 10։00-ից մինչև հոկտեմբերի 31-ի ժամը 16։30-ը ներառյալ։

  • Տեղաբաշխող՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ
  • Բաժնետոմսի ձևը՝ Ոչ փաստաթղթային
  • Տեսակը՝ Սովորական (հասարակ) բաժնետոմս
  • Տեղաբաշխվող բաժնետոմսերի քանակը՝ 485,000 հատ
  • Մեկ բաժնետոմսի տեղաբաշխման գին՝14 299.4 (տասնչորս հազար երկու հարյուր իննսունինը ՀՀ դրամ քառասուն լումա)  ՀՀ դրամ, գինը հաշվարկվել է հիմք ընդունելով 21.08.2024թ. ԿԲ կողմից հրապարակված ԱՄՆ դոլար/ՀՀ դրամ փոխարժեքը (1 ԱՄՆ դոլար = 388.36(երեք հարյուր ութսունութ ՀՀ դրամ երեսունվեց լումա) ՀՀ դրամ)։ Գինը ենթակա է ճշգրտման՝ հիմք ընդունելով տեղաբաշխման մեկնարկի օրվան նախորդող երրորդ օրվա դրությամբ  ՀՀ ԿԲ կողմից հրապարակված ԱՄՆ դոլար/ՀՀ դրամ փոխարժեքը: Մեկ բաժնետոմսի գինը չի կարող գերազանցել 18 000 (տասնութ հազար) ՀՀ դրամը։

Բաժնետոմսի ճշգրտված գինը կհրապարակվի Բանկի կայքէջի «Բաժնետերեր և սեփականատերեր»  հատվածում ոչ ուշ, քան տեղաբաշխման մեկնարկի օրվան նախորդող երրորդ օրվա՝ սույն թվականի հոկտեմբերի 29-ի ժամը 21։00-ն ներառյալ։

  • Ընդհանուր անվանական ծավալը ՝ 4,850,000,000  ՀՀ դրամ
  • Տեղաբաշխման ընդհանուր առավելագույն ծավալը՝  8 730 000 000 ՀՀ դրամ


«ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ի բաժնետերերը ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0002 Երևան, Արամի 82-84), իսկ էլեկտրոնային տարբերակը` acba.am կամ invest.acba.am կայքերից։

«ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերի ազդագիր:

 


Թողարկված բաժնետոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձ բաժնետերերի համար 

Թողարկված բաժնետոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձ բաժնետերերի համար



Հայտի՝ Ձեր կողմից ուղարկված ավարտական տարբերակ է համարվում Բանկում՝ Ձեր կողմից տրամադրած էլեկտրոնային հասցեից ուղարկված դիմում հայտը՝ invest@acba.am էլ հասցեին։

 

Էջի վերջին թարմացում՝ 13.01.2026