Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:

Հայտարարություններ

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ լրացուցիչ սովորական (հասարակ), անվանական բաժնետոմսերի փակ բաժանորդագրությամբ տեղաբաշխման արդյունքների վերաբերյալ

2024 թվականի նոյեմբերի 08-ին ավարտվել է ս.թ. նոյեմբերի 01-ից մեկնարկած «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ  AMACBAS10ER7 թողարկման լրացուցիչ սովորական (հասարակ),  485,000 հատ անվանական բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը։


Ընդ որում նախապատվության իրավունքի իրացման ժամանակաշրջանում՝ 01.10.2024թ.-ից մինչև 31.10.2024թ.-ը ներառյալ, նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից օգտվել են «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի՝ 16.09.2024թ. ժամը 17։00-ի դրությամբ բաժնետերերի ռեեստրում ընդգրկված թվով 4  բաժնետերեր, որոնց կողմից ձեռք բերված բաժնետոմսերի ընդհանուր քանակը կազմում է 2402 հատ։


Մնացած՝ 482,598 հատ բաժնետոմսերը տեղաբաշխման ժամանակաշրջանի ընթացքում (01.11.2024թ.-ից մինչև 08.11.2024թ.-ը ներառյալ) ձեռք է բերել ֆրանսիական «ՊՐՈՊԱՐԿՈ» ընկերությունը։


Բաժնետոմսերի տեղաբաշխման գինը և՛ գործող բաժնետերերի և՛ «ՊՐՈՊԱՐԿՈ» ընկերության համար կազմել է 14,251.5 ՀՀ դրամ։


Ներկայացնում ենք նաև բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքների մասին հաշվետվություն:

Էջի վերջին թարմացում՝ 13.01.2026