Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:

Հայտարարություններ

Էական փաստեր և տեղեկություններ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի 2025 թվականի տարեկան ընդհանուր ժողովի վերաբերյալ:

Տեղեկացնում ենք, որ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ (այսուհետ նաև՝ Բանկ)  բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը (այսուհետ նաև՝ Ընդհանուր ժողով) գումարվել է 2025 թվականի մայիսի  29-ին, ժամը 15։00-ին, «ՖՈՒԴՊԱՐԿ ԲԱՅ ԴԱՈՒՆԹԱՈՒՆ» ("FOODPARK BY DOWNTOWN") կենտրոնում (հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Իսակովի 11), սահմանափակ թվով բաժնետերերի ֆիզիկական ներկայությամբ։ Ֆիզիկապես չներկայացած բաժնետերերը հնարավորություն են ունեցել մասնակցել տարեկան ընդհանուր ժողովին տեսակապով և քվեարկել առցանց եղանակով կամ քվեաթերթիկի միջոցով։

 

Ընդհանուր ժողովի կողմից քննարկվել և/կամ կայացվել են հետևյալ որոշումները.

 1. Բանկի 2024թ. տարեկան շահույթը բաշխելու մասին.

 

Որոշվել է.

-   Բանկի 2024 թվականի գործունեության արդյունքում ձևավորված զուտ շահույթից Բանկի բաժնետերերին վճարել ընդհանուր 6,583,500,000 (վեց միլիարդ հինգ հարյուր ութսուներեք միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես տարեկան շահութաբաժին, այն է՝ յուրաքանչյուր 1 բաժնետոմսի դիմաց՝ 1,100 (հազար հարյուր) ՀՀ դրամ:

-   Տարեկան շահութաբաժինների վճարումները կատարել առավելագույնը մինչև 20/06/2025թ.-ը ներառյալ, դրամական միանվագ փոխանցմամբ, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի տարե­կան ընդհանուր ժողո­վին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա՝ 2025 թվականի մայիսի 2-ի, ժամը 18։00-ի դրությամբ Բանկի մասնակիցների ռեեստրում ընդգրկված բաժնետերերին՝ կանոնադրական կապիտալում ունեցած մասնակցությանը համամասնորեն:

 

2. Բանկի կառավարման մարմինների անդամների փոփոխության վերաբերյալ.

  • Բրունո Շարիեն վերանշանակվել է որպես «ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ Խորհրդի անդամ՝ 2 (երկու) տարի ժամկետով։
  • Աշոտ Կարապետյանը վերանշանակվել է որպես «ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ Խորհրդի անկախ անդամ՝ 3 (երեք) տարի ժամկետով։
  • Վարդան Ուռուտյանը վերանշանակվել է որպես «ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ Խորհրդի անդամ՝ 3 (երեք) տարի ժամկետով։
  • Արամ Բաբայանը վերանշանակվել է որպես «ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ Խորհրդի անդամ՝ 3 (երեք) տարի ժամկետով։
  • Հարություն Փախչանյանը վերանշանակվել է որպես «ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ Խորհրդի անդամ՝ 3 (երեք) տարի ժամկետով։
  • Սոնա Իշխանյանն ընտրվել է որպես «ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ Խորհրդի անկախ անդամ՝ 3 (երեք) տարի ժամկետով։ Խորհրդի նոր անդամն ենթակա է գրանցման ՀՀ կենտրոնական բանկում։
  • Ռաֆայել Սարգսյանը վերանշանակվել է որպես «ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ Խորհրդի անդամ՝ 3 (երեք) տարի ժամկետով։ Բանկի նշանակալից մասնակից «ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՓԲԸ Խորհրդի կողմից որոշում է կայացվել Բանկի խորհրդի անդամ Ռաֆայել Երվանդի Սարգսյանին կրկին նշանակել Բանկի խորհրդի կազմում՝ առանց ընտրության՝ 3 (երեք) տարի ժամկետով։ Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 213 հոդվածի 2-րդ կետի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Խորհրդի կազմում վերը նշված եղանակով ընդգրկվելը իրականացվում է առանց Բանկի ընդհանուր ժողովի կողմից ընտրության։
  • Դադարել են Խորհրդի անկախ անդամ Կլաուս Գրեսենբաուերի և Խորհրդի անդամ Հենրիկ Քոչինյանի լիազորությունները։ Լիազորությունները դադարել են պաշտոնավարման ժամկետի ավարտմամբ պայմանավորված։ Տեղեկությունը ներկայացվել է ի գիտություն։ Բանկը դիմելու է ՀՀ Կենտրոնական բանկ՝ խորհրդի անդամներին գրանցումից հանելու նպատակով։

3. Կառավարման մարմինների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ

Հաստատվել է Բանկի կանոնադրության նոր խմբագրությունը, որով, ի թիվս այլնի, վերանայվել են Բանկի կառավարման մարմինների իրավասությունները։ Կանոնադրության նոր խմբագրությունը ենթակա է գրանցման ՀՀ կենտրոնական բանկում։

Հաստատվել է Խորհրդի կանոնակարգի նոր խմբագրությունը։

Էջի վերջին թարմացում՝ 13.01.2026