Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:

Հայտարարություններ

Վարկառուների կրեդիտավորման ծախսի նվազեցման վերաբերյալ

Հարգելի հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ Բանկն իրականացրել է «Սպառողական կրեդիտավորման մասին» և «Բնակարանային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքներով սահմանված վարկերի գծով վաղաժամկետ մարում իրականացրած վարկառուների կրեդիտավորման ծախսի նվազեցում։

Կրեդիտավորման ծախսի նվազեցման արդյունքում առաջացած գումարները կտրամադրվեն վարկառուներին հետևյալ տարբերակներով.

  • Բանկում գործող դրամային բանկային հաշիվ ունեցող վարկառուների դեպքում վերադարձման ենթակա գումարն ավտոմատ եղանակով կփոխանցվի այդ հաշվին (գումարի փոխանցման համար վարկառուից որևէ գործողություն, այդ թվում, Բանկ ներկայանալ, չի պահանջվում),

  • Բանկում գործող դրամային բանկային հաշիվ չունեցող վարկառուների դեպքում վերադարձման ենթակա գումարը կտրամադրվի վարկառուին՝ մինչև 30.06.2023թ. ներառյալ անձը հաստատող փաստաթղթով Բանկ դիմելու դեպքում։


Էջի վերջին թարմացում՝ 29.12.2025