Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:

Հայտարարություններ

Զգուշացե՛ք զեղծարարությունից

Հարգելի՛ հաճախորդ,


Տեղեկացնում ենք, որ վերջին ժամանակներում նկատվում է տարբեր ուղիներով զեղծարարությունների աճ, որի նպատակը ֆինանսական միջոցների կորզումն է:

Ստորև կիսվում ենք խորհուրդներով, որոնք կօգնեն Ձեզ խուսափել զեղծարարություններից:

  • Խնդրում ենք զգոն լինել և որևէ դեպքում այլ անձանց չտրամադրել բանկային և այլ գաղտնի տվյալներ:

Հիշե՛ք, Ակբա բանկի աշխատակիցները երբեք հաճախորդից չեն պահանջում գաղտնի տվյալներ, մասնավորապես՝ acba digital հավելվածի գաղտնաբառ, գրանցման կոդ, մեկանգամյա օգտագործման կոդ (OTP), քարտի ամբողջական թվանշաններ, վավերականության ժամկետ, CVV կոդ և այլն:

  • Զեղծարարությունների զգալի մասն իրականացվում է սոցիալական հարթակների (Viber/Whatsapp/Telegram), ինչպես նաև առցանց գնումների, հյուրանոցային ամրագրումների և վարձակալության կայքերի միջոցով, մասնավորապես՝ List.am և Booking.com: Որոշ դեպքերում զեղծարարը ներկայանում է որպես սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպություն՝ նպատակ ունենալով կորզել Ձեր բանկային տվյալները։

Հորդորում ենք ուշադիր լինել և ցանկացած կասկած ունենալու դեպքում չանցնել հղմամբ, չլրացնել որևէ տվյալ և ընդհատել հաղորդակցումը զեղծարարի հետ։



Շատ կարևոր է պահպանել զգոնությունը և ցանկացած կասկածի դեպքում անմիջապես կապ հաստատել բանկի շուրջօրյա հեռախոսահամարներով՝ (+374 10) 31 88 88, (+374 10) 31 88 99, (+374 10) 31 99 99 կամ նամակ ուղարկել բանկի պաշտոնական սոցիալական էջերի (Facebook/Instagram) միջոցով։ Արտերկրում գտնվելու դեպքում կարող եք կապ հաստատել Viber-ի միջոցով՝ (+374 95) 31 88 89։


Եթե անզգուշաբար դարձել եք զեղծարարության զոհ, ապա կատարեք զանգի պատվեր հետևյալ
հղմամբ` քարտի կամ acba digital համակարգի բլոկավորման նպատակով: Մեր մասնագետները Ձեզ հետ կապ կհաստատեն հաշված րոպեների ընթացքում։


Մենք կարևորում ենք մեր հաճախորդների
ֆինանսական անվտանգությունը:

Էջի վերջին թարմացում՝ 29.12.2025