Հարգելի հաճախորդներ,
Կարևորելով մեր համակարգերի
անվտանգությունն ու անխափան աշխատանքը՝ մենք ջանք չենք խնայում
ծառայությունների մշտական հասանելիությունն ապահովելու գործում։ Այդ
նպատակով ս․թ․ դեկտեմբերի 9-ին ժամը 07։00-ից 11։00-ն Ակբա բանկում
իրականացվելու է գործարար գործընթացների անընդհատության ծրագրի
թեստավորում։
Մենք ջանում ենք նվազագույնի հասցնել
թեստավորման ազդեցությունը մեր հաճախորդների վրա, այնուամենայնիվ, որոշ
ծառայություններ հնարավոր է աշխատեն կարճատև ընդհատումներով։
Շնորհակալ ենք փոխըմբռնման ու համագործակցության համար: