Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:

Հայտարարություններ

Էական փաստեր և տեղեկություններ Բանկի տարեկան շահութաբաժինների վերաբերյալ.

Սույնով տեղեկացնում ենք, որ ս.թ. փետրվարի 25-ին տեղի է ունեցել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ Խորհրդի նիստ, որի արդյունքում  Խորհուրդն  առաջարկել է  2025  ֆինանսական տարվա արդյունքներով յուրաքանչյուր բաժնետոմսի  դիմաց վճարել 1,250 ՀՀ դրամ տարեկան շահութաբաժին, որը ենթակա է հաստատման բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի կողմից։ Հաստատվելու դեպքում տարեկան շահութաբաժինները կվճարվեն մինչև ս.թ. հունիսի 30-ը, բանկի այն բաժնետերերին, ովքեր գրանցված կլինեն բաժնետերերի ռեեստրում 2026թ. ապրիլի 21-ի՝ ժամը 18:00-ի դրությամբ։

Առաջարկվող շահութաբաժինը 13.6%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ և արտացոլում է շահութաբաժինների շարունակական աճի միտումը. մոտավորապես 20% միջին տարեկան աճ վերջին հինգ տարիների ընթացքում։

Էջի վերջին թարմացում՝ 08.05.2026