Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:

Հայտարարություններ

Էական փաստեր և տեղեկություններ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. մարտի 1-ից Արսեն Մելքոնյանը դադարեցրել է իր գործադիր պաշտոնավարումը՝ որպես Ակբա բանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն և Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ։
Նորիկ Նազարյանը, ով զբաղեցնում էր ՓՄՁ և Կորպորատիվ բիզնեսի տնօրենի և Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը, ստանձնել է Մանրածախ բիզնեսի տնօրենի պարտականությունները՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար։

Հակոբ Հակոբյանը, ով հանդիսանում էր Կորպորատիվ բիզնեսի վարչության պետը, նշանակվել է ՓՄՁ և Կորպորատիվ բիզնեսի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Էջի վերջին թարմացում՝ 08.05.2026