Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:

Հայտարարություններ

Ակբա բանկի խմբի անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի մասին հայտարարություն

ԱԿԲԱ ԲԱՆԿԻ ԽՈՒՄԲԸ («Ակբա Բանկ» ԲԲԸ և «Ակբա Լիզինգ» ՎԿ ՓԲԸ) (այսուհետ՝ Բանկի Խումբ)հայտարարում է անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ (այսուհետ նաև՝ Մրցույթ)՝ Բանկի Խմբի 2026-2028 թթ. անկախ աուդիտն իրականացնելու նպատակով:

Անկախ աուդիտն ընդգրկում է Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտ­­­նե­րին համա­պա­տաս­խան պատրաստված «Ակբա Բանկ» ԲԲԸ-ի և «Ակբա Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ի տարեկան ֆինանսական հաշվետվու­թյունների և դրանց կից ծանոթագրությունների աուդիտը: Ֆինանսական հաշվետվությունները մասնավորապես ընդգրկում են.

1)  ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը,

2)  համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը,

3)  սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը,

4)  դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը,

5)  ծանոթագրությունները:

 

Մրցույթին կարող են մասնակցել այն աուդիտորական կազմակերպությունը, որը բավարարում է հետևյալ չափանիշներին`

 

1)   հանդիսանում է «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգա­վորման և հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահ­մանված մասնագիտացված կառույցի (այսուհետ՝ Մասնագիտացված կառույց) անդամ,

2)   ունի բանկի կամ ապահովագրական ընկերության աուդիտի իրականացման առնվազն 5 տարվա փորձ: Ընդ որում՝ այս չափանիշը չի տարածվում ըստ միջազգային խմբի տարեկան համախառն հասույթի մակարդակի առաջին 10 աուդիտորական ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպությունների վրա,

3)  Աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինան­սական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, առնվազն 5 ֆինանսական կազմակերպության աուդիտի իրա­կա­նաց­ման փորձ, Մասնագիտացված կառույցի կողմից տրված աուդիտորի որակավորում և միջազգային հաշվապահական կամ աուդիտորական որակավորման վկայական (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ),

4)  Աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը պետք է լինեն Մասնագիտացված կառույցի անդամ, ունենան աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, ինչպես նաև Մասնագիտացված կառույցի կող­մից տրված աուդիտորի որակավորում կամ միջազգային հաշվապահական կամ աուդիտորա­կան որակավորում (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ),

5)  Անկախ աուդիտորական կազմակերպությունը կնքվող պայմանագրով համա­ձայնու­թյուն է տալիս Կենտրոնական բանկի հրավերով մասնակցելու Բանկի խմբի ընկերությունների, աուդիտորական կազմակերպու­թյան և Կենտրոնական բանկի միջև արտաքին աուդիտի արդյունքների քննարկման համար կազմակերպվող եռակողմ հանդիպմանը:

 

Սույն հայտարարությունը հանդիսանում է օֆերտա անելու հրավեր, իսկ հավակնորդների կողմից ներկայացված հայտերը հանդիսանում են օֆերտա Բանկի Խմբին։

Մասնակից աուդիտորական կազմակերպությունների կողմից ներկայացվող հայտերում պետք է նշվեն հետևյալ նվազագույն տեղեկությունները.

1)  Մասնակցի տվյալները` անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), հեռախոսա­համարը,

2)  լիցենզիայի ռեկվիզիտները,

3)  տվյալ կազմակերպության կողմից աուդիտի անցկացման փորձի մասին տեղեկություններ,

4)  աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակի և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ,

5)  Պատասխանատու աուդիտորի աշխատանքային փորձի մասին տեղեկություն,

6) Մասնակցի Էլեկտրոնային ծանուցման հասցեն, հեռախոսահամարը, ընկերության կողմից ընտրված կոնտակտային անձի տվյալներ:

 

Մասնակից աուդիտորական կազմակերպությունների կողմից ներկայացվող հայտերին կից պետք է ներկայացվեն.

1)  աուդիտորական կազմակերպության լիցենզիայի պատճենը,

2)  պատասխանատու աուդիտորի միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որա­կա­վոր­ման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փաստը հավաստող փաստաթղթի (վկայականի) պատճենը,

3)  Աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փաստը հա­վաս­տող փաստաթղթերի (վկայականների) պատճեն­ները կամ Մասնագիտացված կառույցի կողմից տրված աուդիտորի որակավո­րումը հաստատող փաստաթղթերի (վկայականների) պատճենները,

4)  աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրի նախագիծը,

5)  աուդիտորական ծառայությունների համար գնառաջարկը,

6) Խմբի կողմից պահանջվող այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

 

Մրցույթի հայտերը ներկայացվում են «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ առձեռն կամ փոստային ծառայության միջոցով` պատ­վիրված նամակով հետևյալ հասցեով։

Մրցույթի հայտերն ընդունվում են «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ, ՀՀ, ք.Երևան, Արամի 82-84, հասցեում, սկսած 2026թ. փետրվարի 01-ից մինչև 2026թ. մարտի 15-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09.00-17.30:

Մրցույթի հայտերը ներկայացվում են սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով (կնիքի բացակայության դեպքում՝ միայն ստորագրված)։

 

Սույն հայտարարության և ԱԿԲԱ Բանկի խմբի անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգի պահանջներին չհամապատասխանող Մրցույթի հայտերը, ինչպես նաև Մրցույթի հայտեր ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված Մրցույթի հայտերն առանց բացվելու մերժվում են և վերադարձվում ներկայացնողին:

 

Մրցույթի մասնակիցները, մինչև Մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը, կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտերը: Մրցույթի հայտի փոփոխությունը կատարվում է՝ ծրարի վրա ավելացնելով «Փոփոխում» բառը։

Մրցույթին մասնակցելու համար նախավճարի մուծում չի նախատեսվում։

Մրցույթի հայտերը բացվում են Խորհրդին կից հանձնաժողով(ներ)ի նիստի ժամանակ։  Անկախ աուդիտային կազմակերպությունն ընտրվելու է Խմբի ընկերություննների ընդհանուր ժողովների կողմից` սահմանված չափանիշներին համաձայն։

Ընդհանուր ժողովի կողմից Անկախ աուդիտորական կազմա­կերպությանը հաստատելուց հետո թեկնածուն corporatesecretary@acba.am էլեկտրոնային փոստով տեղեկանում է դրա մասին, իսկ Մրցույթի մյուս մասնակիցներին՝ Մրցույթում հաղթող չճանաչվելու մասին:

Ընդհանուր ժողովի կողմից Անկախ աուդիտորական կազմա­կերպության հաստատումից հետո ողջամիտ ժամկետներում վերջինիս հետ կնքվում է աուդիտորական ծառայությունների մատուցման մասին պայմանագիր մինչև 2026 թվականի հոկտեմբերի 01-ը:

 

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից պայմանագիր կնքելուց հրաժարվելու դեպքում հավակ­նորդը պարտավոր է հատուցել Բանկի խմբի իրական վնասները:

Բանկի Խումբը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Արամի 82-84

Հեռ. (010) 318888 (ներքին համար՝ 6032)

Կորպորատիվ քարտուղարության և կառավարման աջակցման բաժին

 

Էջի վերջին թարմացում՝ 08.05.2026