Պլանավորեք Ձեր ժամանցը acba digital-ով։ Սեպտեմբերի 14-ից 23-ը ներառյալ ձեռք բերեք կինոյի, թատրոնի, համերգների կամ այլ միջոցառումների տոմսեր անմիջապես acba digital հավելվածի «Ժամանց» բաժնից և ստացեք 20% քեշբեք:
Արշավի պայմանները
Արշավի անցկացման ժամկետը՝ 2026թ. սեպտեմբերի 14-ից 23-ը ներառյալ:
Քեշբեքի չափը՝ «Ժամանց» բաժնից կատարված գնումների հանրագումարի 20%-ը:
Մեկ հաճախորդի համար առավելագույն քեշբեքի չափը 5,000 ՀՀ դրամ է:
Գումարը կփոխանցվի արշավի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ այն հաշվին, որից կատարվել է գնումը:
Եթե գնումները կատարվել են մեկից ավելի հաշիվներից, քեշբեքի ամբողջ գումարը կփոխանցվի վերջին գնման համար օգտագործված հաշվեհամարին:
Լրացուցիչ դրույթներ
Վերադարձված գնումները չեն ներառվում քեշբեքի հաշվարկում:
Եթե քեշբեքի տրամադրումից հետո գնումը մասնակի կամ ամբողջությամբ չեղարկվել է և/կամ վերադարձվել է, բանկն իրավունք ունի հաճախորդի հաշիվներից հետ գանձել տվյալ գնման դիմաց տրամադրված քեշբեքի համապատասխան գումարը: