Մի՛ խնայիր. Բազմապատկիր
Տոկոսադրույքը հաշվարկվում է ավանդի գումարի և ավելացված տոկոսագումարի նկատմամբ
Առաջին վեց ամիսների ընթացքում հաշվարկվում և վեցերորդ ամսվա (181-րդ օրվա) վերջում ավանդատուին միանվագ վճարվում է բոնուս
Համալրիր ավանդը դրա գործողության ընթացքում՝ բացառությամբ վերջին երեք ամիսների
| Քարտ | Տարեկան սպասարկման միջնորդավճար | Վարկային գծի նվազագույն սահմանաչափ | Ավանդի նվազագույն գումար |
| American Express Gold | 35,000 ՀՀ դրամ (50,000 ՀՀ դրամ ստանդարտ սակագնի փոխարեն) | 1 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ | 1,052,632 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ քարտը միևնույն արժույթով ձեռք բերելու դեպքում (պարտադիր մուտքերով վարկային գիծ ստանալու դեպքում), |
| 1,250,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ քարտը միևնույն արժույթով ձեռք բերելու դեպքում (առանց պարտադիր մուտքերի վարկային գծի ստանալու դեպքում), | |||
| 1,333,334 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ քարտն այլ արժույթով ձեռք բերելու դեպքում | |||
| American Express Blue | 3,000 ՀՀ դրամ (10,000 ՀՀ դրամ ստանդարտ սակագնի փոխարեն) | 180,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ | 189,474 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ քարտը միևնույն արժույթով ձեռք բերելու դեպքում |
| 240,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ քարտն այլ արժույթով ձեռք բերելու դեպքում |
acba digital-ով Կուտակվող ավանդի ներդրման դեպքում գործում են հետևյալ տոկոսադրույքները.
| Արժույթ | Ավանդի տարեկան անվանական տոկոսադրույք | Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն* | Բոնուս |
| ՀՀ դրամ | 8.10% | 8.39% | 0.12% |
| ԱՄՆ դոլար | 3.35% | 3.40% | 0.02% |
| Եվրո | 1.60% | 1.61% | 0.00% |
| ՌԴ ռուբլի | 3.60% | 3.66% | 0.03% |
Բանկի մասնաճյուղերում կուտակվող ավանդի ձևակերպման դեպքում ավանդի տարեկան անվանական տոկոսադրույքը սահմանվում է վերոնշյալ տոկոսադրույքներից 0.1%-ով ցածր:
Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում յուրաքանչյուր լրացած ամսվա համար ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարը մուտքագրվում է ավանդատուի ավանդային հաշվին, ընդ որում՝ առաջին վեց ամիսների տոկոսագումարը մուտքագրվում է վեցերորդ ամսվա վերջին (181-րդ օրը):
Բոնուսը հաշվարկվում է տարեկան՝ առաջին 6 ամիսների (181 օրերի) ավանդային հաշվին առկա գումարների օրական մնացորդի նկատմամբ:
* ՈՒշադրություն` Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանաք Դուք` Ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հղմամբ` Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգ։
Տոկոսագումարների հաշվարկման օրինակ*
Եթե Դուք Ակբա բանկում 732 օր ժամկետով ներդնեք Կուտակվող ժամկետային ավանդ 50,000 ՀՀ դրամի չափով և յուրաքանչուր ամիս կատարեք ավելացումներ 10,000 ՀՀ դրամի չափով, ավանդի գործողության ժամկետի ավարտին Դուք կտնօրինեք 285,297 ՀՀ դրամ:
| Ավանդի գումարը (ՀՀ դրամ) | Ամենամսյա մուծումների չափը (ՀՀ դրամ)** | Գումարը, որը Դուք կունենաք հարկումից հետո*** | ||
| 6 ամիս անց (181 օր) անց | 12 ամիս անց (366 օր) անց | 24 ամիս անց (732 օր) անց | ||
| 50 000 | 10 000 | 82 566 | 147 717 | 285 297 |
| 100 000 | 25 000 | 180 498 | 342 403 | 684 319 |
| 200 000 | 50 000 | 360 996 | 684 806 | 1 368 638 |
| Ավանդի պայմանագրային գումար | Ավանդի պայմանագրային գումարի քառապատիկը չի գերազանցում 10.000.000 ՀՀ դրամը, 24.000 ԱՄՆ դոլարը, 24.000 եվրոն, 2.000.000 ՌԴ ռուբլին | Ավանդի պայմանագրային գումարի քառապատիկը գերազանցում է 10.000.000 ՀՀ դրամը, 24.000 ԱՄՆ դոլարը, 24.000 եվրոն, 2.000.000 ՌԴ ռուբլին |
| Համալրման առավելագույն գումար | Ավանդը կարող է համալրվել մինչև ավանդի գումարի 10.000.000 ՀՀ դրամին, 24.000 ԱՄՆ դոլարին, 24.000 եվրոյին, 2.000.000 ՌԴ ռուբլուն հավասարվելը։ Օրինակ։ Եթե ավանդի պայմանագրային գումարը 1.5մլն դրամ է, ապա ավանդը կարող է համալրվել առավելագույնը 8.5մլն դրամ։ Արդյունքում ավանդի գումարը կկազմի 10մլն դրամ։ Այս դեպքում ավանդի գումարը կարող է գերազանցել պայմանագրային գումարի քառապատիկը։ | Ավանդը կարող է համալրվել մինչև ավանդի գումարը կհավասարվի պայմանագրային գումարի քառապատիկին։ Ընդ որում՝ համալրումների արդյունքում ավանդի գումարը չպետք է գերազանցի նաև 250.000.000 ՀՀ դրամը, 600.000 ԱՄՆ դոլարը, 600.000 եվրոն, 50.000.000 ՌԴ ռուբլին։ Օրինակ 1։ Եթե ավանդի պայմանագրային գումարը 5մլն դրամ է, ապա ավանդը կարող է համալրվել առավելագույնը 15մլն դրամ։ Արդյունքում ավանդի գումարը կկազմի 20մլն դրամ, որը ավանդի պայմանագրային գումարի քառապատիկն է։ Օրինակ 2։ Եթե ավանդի պայմանագրային գումարը 200մլն դրամ է, ապա ավանդը կարող է համալրվել առավելագույնը 50մլն դրամի չափով՝ քանի որ ավանդի համալրման առավելագույն սահմանաչափը 250մլն դրամ է։ |
Ավանդի երկարաձգման դեպքում ավանդի պայմանագրային գումար է համարվում երկարաձգման պահի դրությամբ ավանդի գումարը։
* 1,000 ՀՀ դրամ ավանդի դիմաց 365-օրյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան պարզ տոկոսադրույքի կիրառման և տոկոսների կապիտալացման ու վճարման հաճախականության հետևանքով տարեկան տոկոսային եկամտաբերությունը:
** Բացառությամբ ավանդի գործողության ժամկետի վերջին 3 ամիսների
*** Աղյուսակում արտացոլված տվյալները կարող են տարբերվել ավանդային հաշվիչով ստացված տվյալներից, քանի որ արտացոլված տվյալները հաշվարկված են կամայական ամսաթվի օրինակով:
**** Ավանդային հաշվին հավելագրվող ավանդի տոկոսագումարները չեն համարվում ավանդի համալրումներ։
| ԱԿԲԱ ԲԱՆԿՈՒՄ անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես` | ![]() | |||
|---|---|---|---|---|
| Ավանդի արժութային կառուցվածքը | Եթե նույն բանկում ունենք միայն դրամային ավանդ | Եթե նույն բանկում ունենք միայն արտարժութային ավանդ | Եթե նույն բանկում ունենք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ | |
| Եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից ավել է | Եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից պակաս է | |||
| Ավանդի երաշխավորման առավելագույն չափը | 16 միլիոն ՀՀ դրամ | 7 միլիոն ՀՀ դրամ | 16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը) | Երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով |
Ծանոթացեք ավելի մանրամասն՝
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
Տեղեկանքի տրամադրման սակագներ՝
Ձեր ֆինանսական տեղեկատուն`
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: