Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
Դեպի հին կայք
ՔԱՐՏԵՐ

ARCA TRANSFER

Հաճա՞խ ես դրամական փոխանցումներ ստանում արտերկրից։ ArCa Transfer քարտը կխնայի քո ժամանակը՝ ազատելով բանկ այցելելու և հերթում սպասելու անհրաժեշտությունից։ Պատվիրիր ArCa Transfer քարտն acba digital-ով և ստացիր այն անվճար։

Ինչու ընտրել ArCa Transfer քարտը

Icon

Ստեղծված Հայաստանի համար ArCa Transfer քարտը ArCa վճարային համակարգի հաշվարկային տեսակի քարտն է:

Icon

Ակբայի բանկոմատներից և POS տերմինալներից կանխիկացման դեպքում միջնորդավճար չկա:

Icon

Քարտը չիպային է, ինչի շնորհիվ առավելագույնս պաշտպանված է քարտի կեղծումից և զեղծարարություններից:

Արժույթ
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար
Քարտի գործողության ժամկետ
60 ամիս
Սպասարկման միջնորդավճար
1,000 ՀՀ դրամ տարեկան | acba digital-ով - անվճար

Սակագներ և պայմաններ

ArCa Transfer - տրամադրման և սպասարկման սակագներ
Վճարային քարտերի սպասարկման պայմաններ
Վճարային քարտերի տրամադրման և սպասարկման սակագներ

Անհրաժեշտ տեղեկատվություն

2026 թվականի հունվարի 1-ից ՀՀ Ֆինանսների նախարարության և «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող նախագծի, շրջանակում ArCa քարտերով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ վճարումների դիմաց կտրամադրվի կատարված վճարումների հանրագումարի 2%-ի չափով հետվճար։


Հետվճարի հաշվարկման համար հիմք կընդունվեն բոլոր ArCa վճարային քարտերով (բացառությամբ ArCa Business քարտերի) իրականացված վճարային գործառնությունները, բացառությամբ ստորև նշվածների.


Տեղեկատվության, կապի և կոմունալ ծառայությունների դիմաց կատարված վճարումներ,

ՀՀ պետական և համայնքների բյուջեների օգտին կատարված վճարումներ,

Բարձր ռիսկային վաճառակետերում կատարված գործարքներ, այդ թվում՝

«Մեծահասակների համար նախատեսված բովանդակության»,

«Ծանոթությունների կայքեր և հարթակներ»,

«Խաղատներ և խաղային ծառայություններ»,

«Ազարտային խաղեր»,

«Կրիպտո փոխանակման, կրիպտո դրամապանակներ և այլ կրիպտո ծառայություններ»,

«Բարձր ռիսկային ֆինանսական առևտրային հարթակներ»,

«Թվային ֆայլերի պահեստավորման և հեռակա օգտագործման ծառայություններ»,

«Հեռախոսային մարքեթինգային ծառայություններ»,

«Ավտոմատ երկարաձգվող բաժանորդագրություններ»,

«Թանկարժեք մետաղների և քարերի առուվաճառք» սպասարկման կետերը,

ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների դիմաց ֆինանսական հաստատությունների օգտին գանձվող ցանկացած վճարումներ և գործարքներ,

Ստացված հետվերադարձ, փոխհատուցումներ և հետգանձումներ։ Ընդ որում, հետվերադարձների, փոխհատուցումների և հետգանձումների հիմքում ընկած գործարքների դիմաց նախկինում վճարված հետվճարները նվազեցվելու են ընթացիկ ամսվա ընթացքում վճարվելիք հետվճարներից։


Հետվճարի չափը և սահմանաչափերը


Սույն նախագծի շրջանակում հետվճարը հաշվարկվում է յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքի դիմաց, ընդ որում՝ մեկ գործարքի համար տրամադրվող հետվճարի չափը չի կարող գերազանցել 6,000 ՀՀ դրամը։

Յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար հետվճարի առավելագույն չափը սահմանվում է 60,000 ՀՀ դրամ՝ անկախ շահառուի ունեցած ArCa քարտերի քանակից։

Կից քարտերով կատարված գործարքները գումարվում են հիմնական քարտով կատարված գործարքներին։

Հետվճարի մասով շահառուն հարկային պարտավորություն չի ստանձնում։


Հետվճարի փոխանցում

Հետվճարը շահառուի հաշվին փոխանցվում է՝ մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-րդ օրը։

Այն դեպքում, երբ շահառուն գործարքներ է կատարում մեկից ավելի ArCa վճարային քարտերով, հետվճարը կփոխանցվի այն բանկային հաշվին, որով կատարվել է հետվճարի հիմք հանդիսացող վերջին գործարքը։

Պատվիրել ArCa Transfer քարտը

Խնդրում ենք հայտը լրացնել հայատառ
Picture
Արժույթը
ՀՀ դրամ և ԱՄՆ դոլար
Անվճար սպասարկում
acba digital-ով պատվիրելու դեպքում
Վարկային գծի հնարավորություն
մինչև 500,000 ՀՀ դրամ

Պատվիրեք քարտ acba digital-ով

acba digital
Hero image
Հայտի շարունակությունը լրացնելու համար սեղմել «Շարունակել» կոճակը
Էջի վերջին թարմացում՝ 07.04.2026
Դիմել բանկի մասնաճյուղեր
Նոր պրոդուկտներից օգտվելու և համապատասխան գործարքներն իրականացնելու համար կարող եք դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ՝ բացառությամբ «Օպերա» եւ «Անի» մասնաճյուղերի: