Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
ՔԱՐՏԵՐ

ARCA PENSION

Ձեռք բեր ArCa Կենսաթոշակային քարտը անվճար, խուսափիր ամեն ամիս երկար հերթերից և կանխիկացրու գումարը բանկոմատներից առանց միջնորդավճարի։

Ինչու՞ ընտրել ArCa Pension քարտը

Icon

Ստեղծված Հայաստանի համար ArCa Pension քարտը ArCa վճարային համակարգի հաշվարկային տեսակի քարտն է

Icon

Ակբայի բանկոմատներից և POS տերմինալներից կանխիկացման դեպքում միջնորդավճար չկա

Icon

Քարտը չիպային է, ինչի շնորհիվ առավելագույնս պաշտպանված է քարտի կեղծումից և զեղծարարություններից

Արժույթ
ՀՀ դրամ
Քարտի գործողության ժամկետ
60 ամիս
Քարտի սպասարկման միջնորդավճար
անվճար

Սակագներ և պայմաններ

ArCa Pension - տրամադրման և սպասարկման սակագներ
Վճարային քարտերի տրամադրման և սպասարկման սակագներ
Վճարային քարտերի սպասարկման պայմաններ

Անհրաժեշտ տեղեկատվություն

2026 թվականի հունվարի 1-ից ArCa Pension քարտով POS տերմինալներով իրականացված անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի 20% հետվճար, առավելագույնը 10,000 ՀՀ դրամ, նախկինում գործող 12%, առավելագույնը 6,000 ՀՀ դրամի փոխարեն։


2026 թվականի հունվարի 1-ից ՀՀ Ֆինանսների նախարարության և «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող նախագծի, շրջանակում ArCa քարտերով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ վճարումների դիմաց կտրամադրվի կատարված վճարումների հանրագումարի 2%-ի չափով հետվճար։


ArCa Pension քարտապանները զուգահեռ կմասնակցեն երկու ծրագրերին, մասնավորապես կենսաթոշակառուներին և նպաստառուներին տրամադրվող 20% հետվճարից զատ կստանան նաև 2%-ի չափով հետվճար։


Հետվճարի հաշվարկման համար հիմք կընդունվեն բոլոր ArCa վճարային քարտերով (բացառությամբ ArCa Business քարտերի) իրականացված վճարային գործառնությունները, բացառությամբ ստորև նշվածների.


Տեղեկատվության, կապի և կոմունալ ծառայությունների դիմաց կատարված վճարումներ,

ՀՀ պետական և համայնքների բյուջեների օգտին կատարված վճարումներ,

Բարձր ռիսկային վաճառակետերում կատարված գործարքներ, այդ թվում՝

«Մեծահասակների համար նախատեսված բովանդակության»,

«Ծանոթությունների կայքեր և հարթակներ»,

«Խաղատներ և խաղային ծառայություններ»,

«Ազարտային խաղեր»,

«Կրիպտո փոխանակման, կրիպտո դրամապանակներ և այլ կրիպտո ծառայություններ»,

«Բարձր ռիսկային ֆինանսական առևտրային հարթակներ»,

«Թվային ֆայլերի պահեստավորման և հեռակա օգտագործման ծառայություններ»,

«Հեռախոսային մարքեթինգային ծառայություններ»,

«Ավտոմատ երկարաձգվող բաժանորդագրություններ»,

«Թանկարժեք մետաղների և քարերի առուվաճառք» սպասարկման կետերը,

ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների դիմաց ֆինանսական հաստատությունների օգտին գանձվող ցանկացած վճարումներ և գործարքներ,

Ստացված հետվերադարձ, փոխհատուցումներ և հետգանձումներ։ Ընդ որում, հետվերադարձների, փոխհատուցումների և հետգանձումների հիմքում ընկած գործարքների դիմաց նախկինում վճարված հետվճարները նվազեցվելու են ընթացիկ ամսվա ընթացքում վճարվելիք հետվճարներից։


Հետվճարի չափը և սահմանաչափերը


Սույն նախագծի շրջանակում հետվճարը հաշվարկվում է յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքի դիմաց, ընդ որում՝ մեկ գործարքի համար տրամադրվող հետվճարի չափը չի կարող գերազանցել 6,000 ՀՀ դրամը։

Յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար հետվճարի առավելագույն չափը սահմանվում է 60,000 ՀՀ դրամ՝ անկախ շահառուի ունեցած ArCa քարտերի քանակից։

Հետվճարի մասով շահառուն հարկային պարտավորություն չի ստանձնում։


Բացի այդ ArCa Pension քարտով POS տերմինալներով իրականացված անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի նաև մինչև 20% հետվճար, առավելագույնը 10,000 ՀՀ դրամ։


Հետվճարի փոխանցում

Հետվճարը շահառուի հաշվին կփոխանցվի մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-րդ օրը։


Այն դեպքում, երբ շահառուն գործարքներ է կատարում մեկից ավելի ArCa վճարային քարտերով, հետվճարը կփոխանցվի այն բանկային հաշվին, որով կատարվել է հետվճարի հիմք հանդիսացող վերջին գործարքը։

Պատվիրել ArCa Pension քարտը

Խնդրում ենք հայտը լրացնել հայատառ
Picture
Արժույթը
ՀՀ դրամ
Անվճար սպասարկում
Քարտի գործողության ողջ ընթացքում
60 ամիս
Գործողության ժամկետ

Առավել ցածր սպասարկման միջնորդավճար

Պատվիրեք քարտ acba digital-ով

acba digital
Hero image
Հայտի շարունակությունը լրացնելու համար սեղմել «Շարունակել» կոճակը
Էջի վերջին թարմացում՝ 06.04.2026