Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
ՔԱՐՏԵՐ

ARCA CLASSIC

Բացահայտիր Ակբայի ArCa Classic քարտի առավելությունները՝ անվտանգ չիպային տեխնոլոգիա, մատչելի սակագներ, վարկային գծի հնարավորություն և արագ ձեռքբերման ընթացակարգ։ ArCa Classic քարտը ArCa վճարային համակարգի հաշվարկային տեսակի քարտ է: Պատվիրիր քարտը հիմա և ստացիր առավելագույնը յոթ աշխատանքային օրվա ընթացքում։

Ինչու՞ ընտրել ArCa Classic քարտը

Icon

Հեշտ, հարմար, հասանելի

Icon

24/7 հաճախորդների սպասարկում և աջակցություն։

Icon

Օնլայն և օֆլայն անվտանգ գործարքներ՝ 3D secure համակարգով

Արժույթ
ՀՀ դրամ
Քարտի գործողության ժամկետ
60 ամիս
Քարտի սպասարկման միջնորդավճար
3,500 ՀՀ դրամ տարեկան | acba digital-ով - 2,500 ՀՀ դրամ տարեկան

Անհրաժեշտ տեղեկատվություն

2026 թվականի հունվարի 1-ից ՀՀ Ֆինանսների նախարարության և «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող նախագծի, շրջանակում ArCa քարտերով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ վճարումների դիմաց կտրամադրվի կատարված վճարումների հանրագումարի 2%-ի չափով հետվճար։


Հետվճարի հաշվարկման համար հիմք կընդունվեն բոլոր ArCa վճարային քարտերով (բացառությամբ ArCa Business քարտերի) իրականացված վճարային գործառնությունները, բացառությամբ ստորև նշվածների.


  • Տեղեկատվության, կապի և կոմունալ ծառայությունների դիմաց կատարված վճարումներ,
  • ՀՀ պետական և համայնքների բյուջեների օգտին կատարված վճարումներ,
  • Բարձր ռիսկային վաճառակետերում կատարված գործարքներ, այդ թվում՝

«Մեծահասակների համար նախատեսված բովանդակության»,

«Ծանոթությունների կայքեր և հարթակներ»,

«Խաղատներ և խաղային ծառայություններ»,

«Ազարտային խաղեր»,

«Կրիպտո փոխանակման, կրիպտո դրամապանակներ և այլ կրիպտո ծառայություններ»,

«Բարձր ռիսկային ֆինանսական առևտրային հարթակներ»,

«Թվային ֆայլերի պահեստավորման և հեռակա օգտագործման ծառայություններ»,

«Հեռախոսային մարքեթինգային ծառայություններ»,

«Ավտոմատ երկարաձգվող բաժանորդագրություններ»,

«Թանկարժեք մետաղների և քարերի առուվաճառք» սպասարկման կետերը,

  • ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների դիմաց ֆինանսական հաստատությունների օգտին գանձվող ցանկացած վճարումներ և գործարքներ,
  • Ստացված հետվերադարձ, փոխհատուցումներ և հետգանձումներ։ Ընդ որում, հետվերադարձների, փոխհատուցումների և հետգանձումների հիմքում ընկած գործարքների դիմաց նախկինում վճարված հետվճարները նվազեցվելու են ընթացիկ ամսվա ընթացքում վճարվելիք հետվճարներից։


Հետվճարի չափը և սահմանաչափերը


  • Սույն նախագծի շրջանակում հետվճարը հաշվարկվում է յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքի դիմաց, ընդ որում՝ մեկ գործարքի համար տրամադրվող հետվճարի չափը չի կարող գերազանցել 6,000 ՀՀ դրամը։
  • Յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար հետվճարի առավելագույն չափը սահմանվում է 60,000 ՀՀ դրամ՝ անկախ շահառուի ունեցած ArCa քարտերի քանակից։
  • Կից քարտերով կատարված գործարքները գումարվում են հիմնական քարտով կատարված գործարքներին։
  • Հետվճարի մասով շահառուն հարկային պարտավորություն չի ստանձնում։


Հետվճարի փոխանցում


Հետվճարը շահառուի հաշվին փոխանցվում է՝ մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-րդ օրը։

Այն դեպքում, երբ շահառուն գործարքներ է կատարում մեկից ավելի ArCa վճարային քարտերով, հետվճարը կփոխանցվի այն բանկային հաշվին, որով կատարվել է հետվճարի հիմք հանդիսացող վերջին գործարքը։

Սակագներ և պայմաններ

Arca Classic - տրամադրման և սպասարկման սակագներ
Վճարային քարտերի սպասարկման պայմաններ
Վճարային քարտերի տրամադրման և սպասարկման սակագներ

Պատվիրել ArCa Classic քարտը

Խնդրում ենք հայտը լրացնել հայատառ
Picture
0% միջնորդավճար
Բանկի բանկոմատներից և POS տերմինալներից կանխիկացման դեպքում
Անվճար
2 կից քարտի տրամադրում
Առանց միջնորդավճարի
Փոխանցումներ ՀՀ տարածքում

Առավել ցածր սպասարկման միջնորդավճար

Պատվիրեք քարտ acba digital-ով

acba digital
Hero image
Հայտի շարունակությունը լրացնելու համար սեղմել «Շարունակել» կոճակը
Էջի վերջին թարմացում՝ 15.05.2026