Աշխատանքային պարտականություններ.
- Բանկի տարբեր բիզնես գործընթացներում օգտագործվող մոդելների մուտքային տվյալների որակի ստուգում,
- Բանկում օգտագործվող մոդելների փաստաթղթավորման վերանայում և վավերացում,
- Մոդելներում օգտագործվող ենթադրությունների և տեսությունների գնահատման և վավերացման համար սկզբունքների և մեթոդաբանությունների մշակում,
- Մոդելներում առկա սահմանափակումների և դրանց ազդեցության բացահայտում,
- Մոդելների արդյունքների և հաշվետվությունների վավերացում՝ ապահովելով դրանց ճշգրտությունն ու համահունչությունը,
- Մոդելների կյանքի ցիկլի և համակարգի բարելավման համար առաջարկությունների ներկայացում,
- Մոդելի վալիդացման արդյունքում կատարված առաջարկությունների գծով իրականացված աշխատանքների և արդյունքների հետստուգում,
- Բանկում օգտագործվող ներքին և արտաքին մոդելների պարբերական մոնիտորինգի իրականացում,
- Մոդելների գնահատման, վավերացման և մոնիտորինգի վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
- Բանկում գործող մոդելների բարելավման նպատակով միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն։
Անհրաժեշտ հմտություններ.
- Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան տնտեսագիտության, ֆինանսների կամ վիճակագրության ոլորտներում։
- Ֆինանսական և տնտեսագիտական մոդելների մշակման և զարգացման կարողություն։
- Վիճակագրական և էկոնոմետրիկական մոդելների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Հետ թեստավորման, բենչմարքինգի, սթրես-թեստավորման և զգայունության անալիզի մեթոդների իմացություն։
- Բանկի եկամուտների և ծախսերի վերլուծության իրականացման իմացություն։
- Բանկի ակտիվների և պասիվների կառավարման գործընթացների պատկերացում։
- Բանկում կիրառվող գնագոյացման մոդելների իմացություն։
- MS Office ծրագրային փաթեթի գերազանց տիրապետում։
- Անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետում։
- Միջազգային մասնագիտական վկայականների առկայությունը (FRM, FRR, CFA) կդիտվի որպես առավելություն։