Աշխատանքային պարտականություններ
- Կառավարել կցված հաճախորդների պորտֆելը,
- կառավարել կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունները, ձևավորել և պահպանել երկարաժամկետ, փոխշահավետ հարաբերություններ,
- կառավարել կորպորատիվ հաճախորդների հարցումները,
- ընդունել պրոդուկտների/ծառայությունների դիմումները և հայտերը, ընթացք տալ դրանց, կառավարել ամբողջ գործընթացը և դա կատարել հնարավորինս սեղմ ժամկետներում,
- ապահովել սպասար¬կման բարձր որակ, հաճախորդների բավարարվածության բարձր մակարդակ, նաև սպասարկման թիմի և մասնաճյուղերի միջոցով ապահովելով կորպորատիվ հաճախորդների գերազանց սպասարկում,
- իրականացնել հաճախորդների տվյալների կառավարումը, թարմացումը,
- պարբերաբար իրականացնել շուկայի ուսումնասիրություն, պլանավորել և կազմա¬կեր¬պել միջոցառումներ նոր հաճախորդներ ներգրավելու նպատակով,
- ներկայացնել հաշվետվություններ ղեկավարին, սահմանված մյուս կառավարման մարմիններին:
Անհրաժեշտ հմտություններ.
- Ավելի քան 5 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում (կորպորատիվ բիզնեսում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելութուն),
- Բարձրագույն կրթություն,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն,
- Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
- Ներկայացման հմտություն,
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն¬ներ,
- Վաճառքի հմտություններ,
- Վերլուծական մտածողություն, բիզնեսի վարկունակության վերլուծության գերազանց հմտություններ,
- Վարկային, ավանդային, առևտրի ֆինանսավորման, վճարային և բանկային այլ պրոդուկտների մասին լիարժեք տեղեկացվածություն,
- Բանկային օրենսդրության իմացություն,
- Ճկուն մտածողություն և լուծումներ առաջարկելու հմտություն,
- Միաժամանակ տարբեր և բազմաթիվ հարցումների, գործընթացների կառավարման հմտություն,
- Ժամանակի կառավարման հմտություն,
- Պատասխանատվության բարձր զգացում։
Արտոնություններ
- Կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն,
- Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
- Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
- Արձակուրդային հատկացումներ,
- Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
- Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
- Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
- Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
- Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում