Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
Դեպի հին կայք

Կարիերա Ակբայում

Կորպորատիվ բիզնեսի զարգացման մասնագետ

Img
Արամի 82-84
Աշխատավայր
9։00-17։30
Աշխատանքային ժամեր
Վերջնաժամկետ՝ 08.09.26թ

Աշխատանքային պարտականություններ

  • Իրականացնել Բանկի կորպորատիվ հաճախորդների բազաների պարբերական ուսումնասիրություններ՝ ապահովելով տվյալների արդիականությունն ու ճշգրտությունը,
  • կազմակերպել կորպորատիվ հաճախորդների դասակարգման գործընթացը,
  • իրականացնել ոլորտի, մրցակիցների, տեղական և միջազգային շուկայի մշտական վերլուծություն՝ շուկայում Բանկի դիրքավորումը գնահատելու և Բանկի կորպորատիվ բիզնեսի ռազմավարական ուղղությունը սահմանելու նպատակով, 
  • մշակել հաճախորդներին ներկայացվող առաջարկների տիպային ձևեր և կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման մենեջերների հետ համատեղ՝ անհատական առաջարկներ,
  • մշակել կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման և սպասարկման ստանդարտները՝ կատարելով մշտական մոնիթորինգ և ապահովելով կիրառվող ստանդարտների արդիականությունը,
  • մշակել կորպորատիվ հաճախորդների մասին համապարփակ տեղեկատվության  հավաքագրման գործիքներ,
  • մասնակցել Կորպորատիվ բիզնեսի ընդլայնման նպատակով անցկացվող արշավների մշակմանը,
  • ներկայացնել առաջարկներ աշխատանքային գործընթացների բարելավման վերաբերյալ,
  • ներկայացնել առաջարկներ Կորպորատիվ բիզնեսի զարգացման թիմ լիդերին/Կորպորատիվ բիզնեսի վարչության պետին պրոդուկտների, ծառայությունների և գործընթացների բարելավման նպատակով,
  • որոշակի պարբերականությամբ ամփոփել կատարած աշխատանքները և ներկայացնել հաշ-վետվություններ,
  • կազմակերպել Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված պարբերականությամբ և բովանդակությամբ ստորաբաժանումներին և/կամ կառավարման մարմիններին ներկայացվող համապատասխան հաշվետվությունների պատրաստումը և տրամադրումը։


Անհրաժեշտ հմտություններ.  

  • Ավելի քան 2 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում (կորպորատիվ բիզնեսում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելութուն),
  • Բարձրագույն կրթություն,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • Ներկայացման հմտություններ,
  • Հաղորդակցման հմտություն¬ներ,
  • Վերլուծական մտածողություն, բիզնես վերլուծության հմտություններ,
  • Բանկային օրենսդրության իմացություն,
  • Ճկուն մտածողություն և լուծումներ առաջարկելու հմտություն,
  • Միաժամանակ տարբեր և բազմաթիվ գործընթացների կառավարման հմտություն,
  • Ժամանակի կառավարման հմտություն, 
  • Պատասխանատվության բարձր զգացում։

Արտոնություններ

  • Կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն,
  • Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
  • Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
  • Արձակուրդային հատկացումներ,
  • Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
  • Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
  • Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
  • Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
  • Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում,


 


Պարգևատրումներ

Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող
Icon

Ամուսնության գումար

Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում
Icon

Արձակուրդային հատկացումներ

Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում
Icon

Time off

Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում
Icon

Երեխաների ծնունդ

Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում
Icon
Էջի վերջին թարմացում՝ 11.08.2026