Աշխատանքային պարտականություններ.
- Վաճառքի համակարգի և գործիքների մշակում, ներդրում ու կատարելագործում:
- Վաճառքի համակարգի և գործիքների բարելավման կարիքների բացահայտում և առաջարկների ներկայացում:
- Բանկի աշխատակիցներին վաճառքի գործիքների կիրառման վերաբերյալ խորհրդատվության և օժանդակության տրամադրում:
- Վաճառքի գործիքներով իրականացված գործարքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում:
- Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված պարբերական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ստորաբաժանումներին ու ղեկավարությանը,
- ՀՀ Կենտրոնական բանկին, ֆինանսական կառույցներին, ֆոնդերին և այլ շահագրգիռ կողմերին պայմանագրային հաշվետվությունների տրամադրում:
- Մասնաճյուղերի գործընթացների բարելավմանն ուղղված ծրագրային և փաստաթղթային փոփոխությունների առաջարկում:
- Գույքի, դժբախտ պատահարների և կանխավճարի ապահովագրական պայմանագրերի կնքում և դրանց հետ կապված փաստաթղթաշրջանառության վարում:
- Բանկի պայմանագրերի շրջանակներում գործընկեր ֆոնդերի հետ աշխատանքների համակարգում:
- Ֆոնդերի միջոցներով տրամադրվող վարկերի վերաֆինանսավորման/որակավորման հայտերի կազմում և ներկայացում:
Անհրաժեշտ հմտություններ.
- բարձրագույն կրթություն,
- օտար լեզուների իմացություն,
- թվային հմտություններ,
- կոգնիտիվ/ճանաչողական ճկունություն,
- ներկայացման հմտություններ,
- բիզնես վերլուծությունների հմտություններ
- անալիտիկ (վերլուծական) մտածողություն և տվյալների հետ աշխատելու հմտություններ։