Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
Դեպի հին կայք

Կարիերա Ակբայում

Ֆինանսական անվտանգության բաժնի մասնագետ

Img
ք. Երևան, Արամի 82-84
Աշխատավայր
09։00-17։30
Աշխատանքային ժամեր
Վերջնաժամկետ՝ 07.08.26

Աշխատանքային պարտականություններ.

  • Բարձր ռիսկային հաճախորդների վերլուծություն և ստուգում, վերջիններիս համար բացվող, վերաբացվող և պատվիրվող քարտերի հաստատում, առնչվող այլ գործողությունների իրականացում,
  • Քաղաքական ազդեցություն ունեցող և կասկածելի անձանց ցանկերով հաճախորդների տվյալների ստուգում,
  • Ըստ տարբեր չափանիշների բարձր ռիսկային դասակարգված փոխանցումների տվյալների ստուգում,
  • Ներքին իրավական ակտերով սահմանված հաճախորդների տվյալների և գործարքների մոնիթորինգների իրականացում,
  • Բանկի տարածքային և համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներից ստացված հաշվետվությունների, հարցումների պատասխանների հավաքագրում և ամփոփում,
  • Համապատասխան արտաքին մարմիններից (ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոն և այլն) ստացված հարցումների պատասխանների պատրաստում,
  • Կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների բացահայտման նպատակով ֆինանսական վերլուծությունների և այլ գործողությունների իրականացում,
  • Կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ Բանկի ստորաբաժանումներից ստացված ազդակների վերլուծություն,
  • ՀՀ Կենտրոնական բանկ պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ թիվ 101 հաշվետվությունների ներկայացում,
  • Հաճախորդների, նրանց կողմից կատարված գործարքների, թիմի կողմից իրականացվող վերլուծությունների և եզրահանգումների վերաբերյալ տեղեկատվության հաշվառում և պահպանում:

Անհրաժեշտ հմտություններ.  

  • Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ հարակից ոլորտներում,
  • ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
  • ՓԼ/ԱՖ գծով ՀՀ և միջազգային օրենսդրական ակտերի, ստանդարտների ու չափանիշների իմացություն (խորացված),
  • Միջազգային պատժամիջոցների վերաբերյալ խորը տեղեկացվածություն,
  • Թղթակցային գործարքների և գործընթացների իմացություն,
  • ICA կամ CAMS որակավորումը կդիտվի որպես առավելություն։

Պարգևատրումներ

Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող
Icon

Ամուսնության գումար

Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում
Icon

Արձակուրդային հատկացումներ

Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում
Icon

Time off

Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում
Icon

Երեխաների ծնունդ

Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում
Icon
Էջի վերջին թարմացում՝ 28.07.2026