Աշխատանքային
պարտականություններ.
- Հաճախորդների կարիքների
բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում, պատշաճ սպասարկում,
- անկանխիկ գործարքների
կատարում ` ընթացիկ հաշիվների բացում և փակում, ավանդների ձևակերպում և դադարեցում,
- համապատասխան քարտերի
պատվիրում և տրամադրում,
- վարկերի և վարկային գծերի
դիմումների ընդունում,
- հաճախորդների տվյալների
կառավարում, թարմացում, հավանական հաճախորդների մասին տեղեկատվության
հավաքագրում։
Անհրաժեշտ հմտություններ.
- Բարձրագույն կրթություն
(ցանկալի է տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում),
- Աշխատանքային փորձը
ֆինանսաբանկային ոլորտում կդիտվի որպես առավելություն,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն
լեզուների լավ իմացություն,
- Հաճախորդակենտրոն
մոտեցում,
- Արդյունավետ վաճառքի
հմտությունների և տեխնիկաների տիրապետում,
- Ներազդման և
բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
- Թիմում աշխատելու և
համագործակցելու հակվածություն,
- Ճկունություն և արագ կողմնորոշվելու
ունակություն։
Արտոնություններ
- Կյանքի
ապահովագրություն,
- Կրիտիկական
հիվանդություններից և դժբախտ պատահարներից ապահովագրություն,
- Աշխատավարձի տարեկան
վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
- Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
- Արձակուրդային
հատկացումներ,
- Տարեկան տրամադրվող
սոցիալական փաթեթ,
- Միանվագ գումարի
տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
- Աշխատակիցների
երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
- Երեխայի/երեխաների առաջին դասարան
գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
- Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների
ապահովում,
- Արտաքին և ներքին
դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ
յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ
մասնակի փոխհատուցում։