Աշխատանքային
պարտականություններ.
- Բանկի գործունեության
արդյունքում առաջացող հարկային հաշվառման վարում, համաձայն ՀՀ հարկային
օրենսդրության հարկերի և այլ պարտադիր վճարների հաշվառման և հաշվապահական ձևակերպման
իրականացում։
- Ստացված հաշիվ
ապրանքագրերի ստուգում, փոխանցումների կատարում և ձևակերպում,
- Պայմանագրերի համաձայն
ստացված և մատուցված ծառայությունների դիմաց վճարած և ստացած գումարների
հաշվառում և հաշվապահական ձևակերպում,
- Հաշիվ ապրանքագրերի
կազմում, հիմք հանդիսացող փաստաթղթերի ճշտության ստուգում,
- առանձին կառավարչական
գործառնությունների (ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ) արդյունքում առաջացող կամ
առաջացած միջազգային միջպետական կոնվենցիաներին համապատասխան հաշվառում ըստ
օրենսդրական դրութների,
- առհաշիվ գումարի
տրամադրում, հաշվետվության ստուգում և համապատասխան հաշվապահական
ձևակերպումների կատարում,
- Կանխավճարների փոխանցում և
հաշվառում, մարումների ձևակերպում, բանկի եկամուտների և ծախսերի հաշվառում։
Անհրաժեշտ հմտություններ.
- Բարձրագույն կրթություն՝
հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում,
- Համապատասխան ոլորտում
նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձի առկայություն,
- ՀՀ հարկային օրենսդրության
իմացություն,
- MS Office փաթեթի
իմացություն,
- Հայերեն, անգլերեն և
ռուսերեն լեզուների իմացություն,
- Ֆինանսական
վերլուծություններ կատարելու և ստանդարտ հաշվետվություններ մշակելու
հմտություն,
- Թիմում աշխատելու,
գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու ունակություն։
Արտոնություններ
- Կյանքի
ապահովագրություն,
- Կրիտիկական
հիվանդություններից և դժբախտ պատահարներից ապահովագրություն,
- Աշխատավարձի տարեկան
վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
- Տոնական, նախատոնական
պարգևատրումներ,
- Արձակուրդային
հատկացումներ,
- Տարեկան տրամադրվող
սոցիալական փաթեթ,
- Միանվագ գումարի
տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
- Աշխատակիցների
երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
- Երեխայի/երեխաների առաջին
դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
- Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների
ապահովում,
- Արտաքին և ներքին
դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ
յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ
մասնակի փոխհատուցում։