Աշխատանքային պարտականություններ.
- Բանկի հաճախորդներից ստացված հեռախոսազանգերի և հարցումների սպասարկում,
- Հեռախոսազանգի միջոցով Բանկի ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում և առավելությունների ներկայացում,
- Թեժ գծին ստացվող դիտողությունների առաջարկությունների և բողոքների ընդունում, կառավարում,
- Կասկածելի գործարքների հայտնաբերման դեպքում ոչ աշխատանքային օրերին և ժամերին քարտապանների հետ կապի հաստատում, գործարքների օրինականության պարզաբանում:
Անհրաժեշտ հմտություններ.
- Բարձրագույն կրթություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Հայերեն լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ (գրավոր և բանավոր),
- MS Office ծրագրային փաթեթի իմացություն,
- ՀՀ Բանկային ոլորտի վերաբերյալ տեղեկացվածություն,
- Հաճախորդակենտրոն մոտեցում և սթրեսակայունություն,
- Իրավիճակի ճիշտ վերլուծության և խնդիրների բացահայտման կարողություն,
- Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմային աշխատանքի հակվածություն։