Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:

Կարիերա Ակբայում

ՓՄՁ և Գյուղատնտեսական շուկայի զարգացման թիմի մասնագետ

Img
ք. Արամի 82-84
Աշխատավայր
09։00-17։30
Աշխատանքային ժամեր
Վերջնաժամկետ՝ 13.05.26

Աշխատանքային պարտականություններ

  • Մասնակցել ՓՄՁ և գյուղատնտեսական ծրագրերի պլանավորմանը, համակարգմանը և իրականացմանը՝ ապահովելով դրանց արդյունավետ ընթացքը
  • Կազմակերպել և իրականացնել հաճախորդներին ներկայացվող առաջարկների տիպային ձևերի մշակման  ու անհատական առաջարկների պատրաստման գործընթացները
  • Աջակցել բիզնես խորհրդատուներին և տրամադրել մասնագիտական խորհրդատվություն՝ վերահսկելով աշխատանքների և  խնդիրների լուծման ընթացքը 
  • Նախաձեռնել և կազմակերպել վաճառքի խթանման մրցույթներ, ամփոփել արդյունքները, գնահատել դրանց ազդեցությունը,
  • Մշտադիտարկել պլանային ցուցանիշների կատարման արդյունքները ըստ մասնաճյուղերի և խորհրդատուների՝ նախաձեռնել անհրաժեշտ քայլեր սահմանված նպատակներին հասնելու համար
  • Ամփոփել բիզնեսի արդյունքները և սահմանված պարբերականությամբ ներկայացնել հաշվետվություններ
  • Շուկայի ուսումնասիրության հիման վրա բացահայտել նոր հնարավորություններ, վերլուծել հաճախորդների կարիքները, բազաները և առաջարկել տեղայնացված լուծումներ՝ հիմնվելով ռազմավարական նպատակների վրա։
  • Կազմակերպել խաչաձև վաճառքի գործընթացներ և նոր հաճախորդների ներգրավման նախաձեռնություններ
  • Կառավարել ներգրավված ֆոնդերի և պետական աջակցության ծրագրերի օգտագործման գործընթացը՝ ապահովելով դրանց նպատակային, արդյունավետ և ժամանակին կիրառումը՝ համաձայն պայմանագրային պահանջների։
  • Պլանավորել և կազմակերպել ուսուցում և վերապատրաստման ծրագրեր՝ ուղղված բիզնես խորհրդատուների մասնագիտական զարգացմանը։
  • Վերլուծել գործող բիզնես գործընթացները և ներկայացնել բարելավման առաջարկներ՝ ներքին աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով։


    Անհրաժեշտ հմտություններ. 

  • Առնվազն 3-5 տարվա փորձ ՓՄՁ և գյուղատնտեսական ծրագրերի կառավարման, ֆինանսական ծառայությունների կամ բիզնես զարգացման ոլորտներում
  • Ռազմավարական պլանավորման, ծրագրերի մշտադիտարկման, արդյունավետության գնահատման հմտություններ
  • Տվյալների վերլուծության, շուկայի ուսումնասիրության և հաճախորդների կարիքների վերլուծության կարողություններ
  • Ուսուցման կարողությունների զարգացման փորձ։
  • Հայերեն՝ գերազանց, անգլերեն (նվազ. B Intermediate level) և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ այլ հարակից ոլորտում
  • MS Office ծրագրերի իմացություն, PowerPoint և Excel գերազանց,
  • Կրեատիվ և ռազմավարական մտածողություն
  • Կոնֆլիկտային իրավիճակներում կողմնորոշվելու հմտություն
  • Թիմային աշխատանքի ունակություններ և նախաձեռնողականություն
  • Վերլուծական հմտություններ
  • Ուսուցանելու, առաջնորդելու և փոխադարձ աջակցության մշակույթ ձևավորելու ունակություն
  • Կազմակերպչական և հաղորդակցման հմտությունների ունակություններ

Պարգևատրումներ

Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող
Icon

Ամուսնության գումար

Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում
Icon

Արձակուրդային հատկացումներ

Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում
Icon

Time off

Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում
Icon

Երեխաների ծնունդ

Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում
Icon
Էջի վերջին թարմացում՝ 18.05.2026