Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
Դեպի հին կայք

Հայտարարություններ

CRS ստանդարտի շրջանակում տեղեկատվության տարեկան հաշվետվայնության վերաբերյալ

Հարգելի՛ հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կողմից «Ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» բազմակողմ համաձայնագրին միանալու կապակցությամբ, որի կարգավորումներն ուժի մեջ են մտել 2024թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ հարկային օրենսգրքում իրականացված փոփոխություններով, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) կիրառում է Միասնական հաշվետվողականության ստանդարտի (Common Reporting Standard - CRS) պահանջները:

 

1. Ի՞նչ է CRS-ը և ինչպե՞ս է իրականացվում հաշվետվությունը.

CRS-ը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ / OECD) միջազգային ստանդարտ է: Դրա շրջանակում Բանկը տարեկան մեկ անգամ տեղեկատվություն է փոխանցում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ), որն էլ ավտոմատ եղանակով այն փոխանցում է ստանդարտին միացած օտարերկրյա պետություններին:

 

2. Ո՞ր երկրներին են փոխանցվում տվյալները.

Տեղեկատվությունը փոխանցվում է այն երկրներին, որոնք միացել են ստանդարտին և փոխանակում են տվյալներ ՀՀ-ի հետ, և որոնց հարկային ռեզիդենտ (հարկատու) է հանդիսանում Բանկում ֆինանսական հաշիվ ունեցող հաճախորդը կամ հաճախորդի վերահսկող անձը:

2025թ. հաշվետվականության շրջանակում ՀՀ ՊԵԿ-ի հետ տվյալների ավտոմատ փոխանակում իրականացնող երկրների ցանկին կարող եք ծանոթանալ ՀՀ ՊԵԿ-ի կայքում՝ անցնելով Գործունեություն Միջազգային հարկում Տեղեկության ավտոմատ փոխանակում կայքէջ (Փոխանակում իրականացնող հաշվետու պետությունների ցանկեր.zip):

 

3. Ի՞նչ տվյալներ են փոխանակվում.

  • Ֆինանսական հաշվի տիրոջ տվյալները (անուն/անվանում, հասցե, հարկային ռեզիդենտության երկիր(ներ), ՀՎՀՀ/TIN, ծննդյան ամսաթիվ, վայր և այլն)
  • Հաշիվների վերաբերյալ տվյալները, հաշվետու ժամանակաշրջանի մնացորդը
  • Հաշվեգրված և վճարված եկամուտների գումարները


4. Տվյալների փոփոխությունը.

  • Տվյալների փոփոխության դեպքում. Հարկային ռեզիդենտության, հասցեի կամ հարկային այլ տվյալների փոփոխության մասին հաճախորդը պարտավոր է տեղեկացնել Բանկին և ներկայացնել թարմացված Ինքնասերտիֆիկացման ձևաթուղթ:
  • Անփոփոխ տվյալների դեպքում. Բանկը տարեկան հաշվետվությունը ձևավորում և ուղարկում է առկա տվյալների հիման վրա:

Հաշվետու հաճախորդների տվյալները ՀՀ ՊԵԿ են փոխանցվում ՀՀ հարկային օրենսգրքի ուղղակի պահանջով և CRS միջազգային ստանդարտի հիման վրա՝ չպահանջելով հաճախորդի առանձին դիմում կամ լրացուցիչ համաձայնություն:

Շարունակելով օգտվել Բանկի ծառայություններից՝ Դուք ընդունում եք ՀՀ հարկային օրենսգրքով և CRS ստանդարտով սահմանված կարգով տեղեկությունների փոխանցման պահանջը: Անհամաձայնության դեպքում կարող եք տեղեկացնել Բանկին` Բանկի ցանկացած մասնաճյուղ մոտենալու եղանակով։

Էջի վերջին թարմացում՝ 18.08.2026