«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակի հասցեի փոփոխությամբ պայմանավորված բանկի խորհրդի որոշմամբ 2026 թվականի նոյեմբերի 13-ին հրավիրվում է բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով։ Արտահերթ ընդհանուր ժողովը տեղի է ունենալու առանց բաժնետերերի ֆիզիկական ներկայության՝ քվեաթերթիկներով (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) քվեարկելու միջոցով։ Ժողովին գրանցվելը և քվեարկությունը հասանելի են լինելու 2026 թվականի հոկտեմբերի 23-ից ժամը 09։00-ից սկսած մինչև նոյեմբերի 13-ի ժամը 24։00-ն։ Ընդհանուր ժողովի մասին ծանուցումը, քվեաթերթիկի օրինակը, ինչպես նաև բանկի կանոնանադրության նոր խմբագրության նախագիծը հրապարակված են Բանկի կայքում, «Կառավարում» բաժնում։