Սույնով տեղեկացնում ենք, որ Ակբա բանկի խորհրդի որոշմամբ
Բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը կգումարվի 2026 թվականի մայիսի 27-ին,
«Հատուկ միջոցառումների» սրահում, որը գտնվում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ՀՀ,
ք. Երևան 0009, Թամանյան 10 հասցեում)։
Ընդհանուր ժողովի
կողմից կայացվելու են հետևյալ որոշումները.
2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ շահույթը կազմել է 35,856,026,000 (երեսունհինգ միլիարդ ութ հարյուր հիսունվեց միլիոն քսանվեց հազար) ՀՀ դրամ։ 2026 թվականի ապրիլի 27ին կայացած Բանկի խորհրդի նիստով որոշվել է առաջարկել բաժնետերերին վճարել ընդհանուր 7,481,250,000 (յոթ միլիարդ չորս հարյուր ութսունմեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ որպես տարեկան շահութաբաժին, այն է՝ յուրաքանչյուր 1 բաժնետոմսի դիմաց՝ 1,250 (հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ։ Հաստատման դեպքում շահութաբաժինները կվճարվեն մինչև 2026 թվականի հունիսի 20-ը դրամական միանվագ փոխանցմամբ, «Ակբա բանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա՝ 2026 թվականի ապրիլի 21-ի, ժամը 18։00-ի դրությամբ Բանկի մասնակիցների ռեեստրում ընդգրկված բաժնետերերին՝ կանոնադրական կապիտալում ունեցած մասնակցությանը համամասնորեն:
2. ԱՆԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՈԻՄՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ.
Բանկի կանոնադրության համաձայն՝ բաժնետերերի հաստատմանն է ներկայացվելու անժամկետ պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության և մարման հիմնական պայմանները։
Բաժնետերերի հաստատմանն է ներկայացվելու հասարակ (սովորական) բաժնետոմսերի փոխարկվող պարտատոմսերի նկատմամբ Բանկի բաժնետերերի նախապատվության իրավունքը չկիրառելու մասին որոշման ընդունումը և դրանց տեղաբաշխումը բաց բաժանորդագրության ձևով։
Ինչպես նաև, Բանկի կանոնադրության
համաձայն բաժնետերերի հաստատմանն է ներկայացվելու անժամկետ պարտատոմսերը «Հայաստանի
ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում ցուցակման ներկայացնելու որոշումը, դրանց թողարկումից հետո: