Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը*, որ.
Խմբի անդամները հարցում կատարեն «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն հիմնադրամին, և խնդրում եմ վերջինիս տրամադրել իմ վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, որը կարող է կիրառվել Խմբի անդամների կողմից:
Խմբի անդամները սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով ինձ պատկանող գույքերի վերաբերյալ հարցում կատարեն ՀՀ կադաստրի կոմիտե և ստանան սպառիչ տեղեկատվություն իմ գույքային իրավունքների, այդ թվում` դրանց ծագման հիմքերի վերաբերյալ, ինչպես նաև կադաստրային գործից ստանան սեփականության իրավունքի վկայականի, հատակագծի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները, իմ անունից դիմում ներկայացնեն ՀՀ կադաստրի կոմիտե, կատարեն անշարժ գույքի նկատմամբ ցանկացած իրավունքի պետական գրանցում, ստանան փաստաթղթեր, կատարեն վճարումներ` մինչև իմ վարկային (վարկային որևէ այլ պրոդուկտի, փոխառության և այլն) պարտավորության լրիվ կատարումը:
Խմբի անդամները սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով ինձ պատկանող տրանսպորտային միջոցների վերաբերյալ հարցում կատարեն ՀՀ Ճանապարհային ոստիկանություն և ստանան սպառիչ տեղեկատվություն տրանսպորտային միջոցների նկատմամբ իմ գույքային իրավունքների, այդ թվում` դրանց ծագման հիմքերի վերաբերյալ, ինչպես նաև ստանան սեփականության իրավունքի վկայականի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները` մինչև իմ վարկային (վարկային որևէ այլ պրոդուկտի, փոխառության և այլն) պարտավորության լրիվ կատարումը:
Խմբի անդամները հարցում կատարեն «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ին և ապահովագրական ընկերություններին և ստանան ցանկացած տեղեկատվություն սեփականության իրավունքով ինձ պատկանող տրանսպորտային միջոցների ապահովագրության վերաբերյալ (այդ թվում՝ ապահովադրի և շահառուների վերաբերյալ տեղեկություններ)` մինչև իմ վարկային (վարկային որևէ այլ պրոդուկտի,փոխառության և այլն) պարտավորության լրիվ կատարումը:
Խմբի անդամների կողմից ինձ ուղարկվեն ծանուցումներ` Խմբի անդամների կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված ցանկացած տեղեկատվության վերաբերյալ:
Սույնով հավաստում եմ, որ Խմբի անդամների կողմից ինձ ներկայացվել է անձնական տվյալների մշակման վերաբերյալ ծանուցում՝ համաձայն «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ պաշտոնական ինտերնետային կայքէջում տեղադրված «Բանկային ծառայությունների ընդհանուր պայմաններ» փաստաթղթի, և համաձայն եմ անձնական տվյալների մշակմանը՝ նշված փաստաթղթով սահմանված կարգով և պայմաններով։
Գիտակցում եմ, որ տրամադրված տեղեկությունները և տվյալները, կախված դրանց բովանդակությունից, կարող են ազդել Խմբի անդամների կողմից կայացված համապատասխան որոշման վրա:
Սույն համաձայնությունը կարդացել եմ և հավաստում եմ, որ այն ինձ համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի է: