Կատարիր արագ փոխանցումներ առանց հաշիվ բացելու՝ նվազագույն ծախսերով և նվազագույն ռիսկերով։

Մինչև 1,000,000 ՀՀ դրամ՝ 500 ՀՀ դրամ
1,000,001-ից ավելի ՀՀ դրամ՝ 1,000 ՀՀ դրամ
5000 ՀՀ դրամ , *թույլատրվում է փոխանցել միայն մինչև 3,000 (ներառյալ) ԱՄՆ դոլարին համարժեք գումար
Վճարման կամ փոխանցման ուշացման, չկատարման կամ մասնակի կատարման դեպքում կիրառվող կարգը
Բանկի կողմից վճարման կամ փոխանցման ուշացման, չկատարման կամ մասնակի կատարման դեպքում հաճախորդը իրավունք ունի դիմել բանկ՝ համապատասխան ուսումնասիրություն իրականացնելու և լուծում ստանալու նպատակով։ Նման դեպքերում բանկը գործում է գործող օրենսդրությամբ և իր ներքին ընթացակարգերով սահմանված կարգով, որը կարող է ներառել՝
Բողոքարկման և ուսումնասիրության ժամկետները, ինչպես նաև բանկի պատասխանատվության շրջանակները սահմանվում են գործող օրենսդրությամբ և բանկի ներքին կարգավորումներով։ Սպառողին պատասխանը տրամադրվում է սահմանված ժամկետներում՝ կիրառելի ընթացակարգերին համապատասխան։ Մանրամասն տեղեկատվությունը վնասի փոխհատուցման, պատասխանատվության շրջանակների և համապատասխան դիմումների ներկայացման կարգի վերաբերյալ հասանելի է կայքի համապատասխան բաժնում։
Բողոքների ներկայացման կարգը վճարումների կամ փոխանցումների վերաբերյալ
Սպառողն իրավունք ունի բողոք ներկայացնելու իր կողմից իրականացված վճարումների և/կամ փոխանցումների հետ կապված հարցերի վերաբերյալ՝ սահմանված ժամկետներում՝ գործող օրենսդրությամբ և բանկի ներքին ընթացակարգերով սահմանված ժամկետներում։
Բողոքները կարող են ներկայացվել՝
Բողոքարկման ընթացքում կիրառվում են բանկի կողմից սահմանված ընթացակարգերը, որոնք ներառում են բողոքի ընդունումը, ուսումնասիրումը և պատասխան տրամադրումը սահմանված ժամկետներում։
Բողոքի ներկայացման մանրամասն կարգը և կիրառվող միջոցները հասանելի են համապատասխան բաժնում։
Թղթային վճարման հանձնարարականների ընդունման և կատարման ժամանակացույց
| Բանկի տարածքում վճարման հանձնարարականների ընդունում և կատարում | ||||
| Ընդունում | Կատարում | Ընդունում | Կատարում | |
| ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով ՀՀ տարածքում Bank_mail համակարգի միջոցով | Մինչև ժամը 15:30 | Նույն գործառնական օրը | Ժամը 15:30-ից հետո | Հաջորդ գործառնական օրը |
| Արտարժույթ SWIFT համակարգով | Մինչև ժամը 16:00 | Նույն գործառնական օրը | ||
«Շտապ» պայմանով փոխանցումները կատարվում են նույն գործառնական օրը Bank Mail համակարգի միջոցով ժամը 15:30-ից 15:45-ը վճարման հանձնարարականը Բանկ ներկայացնելու դեպքում:
acba digital ինտերնետ բանկինգով ՀՀ տարածքում Bank Mail համակարգով մինչև 15։30-ը տրված վճարման հանձնարարականները կատարվում են նույն աշխատանքային օրվա ընթացքում։ Ժամը 15։30-ից հետո և ոչ աշխատանքային օրերին տրված հանձնարարականները՝ հաջորդ աշխատանքային օրը։
Կատարված փոխանցման պայմանների փոփոխում, չեղյալ համարում, հարցումների իրականացում
Bank_Mail համակարգով ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով` ՀՀ տարածքում` 2,000 ՀՀ դրամ,
Եթե փոխանցումը Բանկից դուրս չի եկել, ապա պայմանների փոփոխման\չեղյալացման սակագինը չի գանձվում: Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղյալացումը իրականացվում են հաճախորդի գրավոր դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրափոխանցող և ստացող բանկերի հնարավորության սահմաններում և ժամկետներում, սովորաբար (ըստ եղած պրակտիկայի) դա կարող է տևել 2-ից 5 բանկային օր: Եթե փոխանցումը նախաձեռնող անձը ներկայացրել է կատարված փոխանցման չեղյալացման դիմում, սակայն ըստ կատարված հարցման միջոցներն արդեն վճարված են/հաշվեգրված են, ապա Բանկը չի կարող կրել պատասխանատվություն գումարների վերադարձման համար:
ՀՀ պետական բյուջե կատարվող փոխանցումները կատարվում են
ֆիզիկական անձանց դեպքում` անձը հաստատող փաստաթղթի, հանրային ծառայության համարանիշի (ՀԾՀ), հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) և ՏՀՏ տարածքային կոդի առկայության դեպքում: ՀԾՀ-ի բացակայության դեպքում ներկայացվում է ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքը:
Իրավաբանական անձանց դեպքում` Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և ՏՀՏ տարածքային կոդը ներկայացնելու դեպքում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
Ձեր ֆինանսական տեղեկատուն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: