Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԵՂԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բանկը Ձեր հանձնարարականների հիման վրա իրականացնում է արժեթղթերի առք/վաճառք ՀՀ շուկայում՝ Բանկի կամ Հաճախորդի անունից և հաշվին։

Hero image

Բանկը Ձեզ է ընձեռում ՀՀ արժեթղթերի շուկայում Բանկի անունից և Հաճախորդի հաշվին կամ Հաճախորդի անունից և Հաճախորդի հաշվին Հաճախորդի հանձնարարականների հիման վրա իրականացնել արժեթղթերի առք/վաճառք գործառնություններ (բրոքերային ծառայություն):

Icon

Օգտվելով բանկի կողմից առաջարկվող բրոքերային ծառայություններից` Դուք ունեք հնարավորություն ներդրումներ կատարել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ԲԲԸ ֆոնդային բորսայում գնանշվող արժեթղթերում, ինչպես նաև ՀՀ չկարգավորվող արժեթղթերի շուկայում շրջանառվող արժեթղթերում:


Icon

Բանկի կողմից մատուցվող բրոքերային ծառայությունների պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով

Արժեթղթերի շուկայում բրոքերային ծառայությունների մատուցման ընթացակարգ
Բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձև
Բրոքերային ծառայությունների մատուցման սակագներ
Արժեթղթերում ներդրումների հետ կապված հնարավոր ռիսկերի նկարագիր
Բանկի և հաճախորդի շահերի բախման սահմանափակման և պատվերների ընդունման/ կատարման քաղաքականություն
Ներդրումային փորձի և գիտելիքների մասին հարցաթերթիկ
Պրոֆեսիոնալ հաճախորդ դասակարգվելու համաձայնություն
Բրոքերային ծառայությունների մատուցման շրջանակներում իրավաբանական անձի կողմից լիազորված անձանց ցուցակ
Դրամական միջոցների դեպոնացման և արժեթղթերի առևտրային արգելադրման դիմում
Արժեթղթերի գնման/վաճառքի հանձնարարական N__(երկրորդային շուկայի դեպքում)
Արժեթղթերի գնման/վաճառքի հանձնարարական N__(առաջնային շուկայի դեպքում)
Հանձնարարականի մերժման ծանուցում
Հանձնարարականի կասեցման դիմում
Գործարքի մասին հաշվետվություն

Բանկի կողմից բրոքերային ծառայությունների մատուցումը իրականացվում է Հաճախորդի հետ կնքված Պայմանագրի հիման վրա: Պայմանագիրը կնքվում է անժամկետ և նախատեսում է Հաճախորդի կողմից միակողմանիորեն լուծելու հնարավորություն՝ այդ մասին Բանկին առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու պայմանով:

Ուշադրություն. Հանձնարարականում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրումների հետ կապված վարկային, շուկայական և իրացվելիության ՌԻUԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ: Բանկը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի կրած վնասները, եթե դրանք չեն առաջացել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:

Էջի վերջին թարմացում՝ 13.05.2026