Քարտից քարտ գումար փոխանցիր աշխարհի տարբեր երկրներ Visa Direct և Mastercard MoneySend համակարգերի միջոցով՝ ընդամենը հինգ րոպեում, առանց տանից դուրս գալու և ապահով։

Visa Direct և Mastercard MoneySend համակարգերով կարող ես կատարել միջազգային փոխանցումներ։
Փոխանցումները կարող ես կատարել ոչ միայն քարտին, այլև ստացողի հեռախոսահամարով։
Փոխանցումները հասանելի են AMD, USD, EUR արժույթներով։
Այսուհետ Բանկում գործող Ձեր բոլոր AMD, USD, EUR քարտային և ընթացիկ հաշիվներից Դուք կարող եք միջազգային քարտից քարտ փոխանցումներ իրականացնել արտասահմանյան բանկերի Visa և Mastercard քարտերին՝ Visa Direct/MasterCard MoneySend համակարգերի միջոցով։ Փոխանցում հնարավոր չէ իրականացնել Visa International և Mastercard վճարային համակարգերի կողմից, ինչպես նաև Բանկի քաղաքականությամբ սահմանված սահմանափակումներով երկրների կողմից թողարկված քարտերին։ Երկրների ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ։
Փոխանցումները կատարվում են բավականին արագ, 24/7 ռեժիմով: Փոխանցումները հնարավոր է կատարել ինչպես քարտի համարով, այնպես էլ հեռախոսահամարի միջոցով:
Քարտի համարով փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել acba digital ինտերնետ բանկինգ համակարգ, ընտրել «Փոխանցել» բաժինը, ապա «Քարտին» ենթաբաժինը, այնուհետև «Միջազգային քարտերին» և կատարել հետևյալ քայլերը՝՝
Հեռախոսահամարով փոխանցման ծառայությունը
Բանկում գործող Ձեր բոլոր AMD, USD, EUR քարտային և ընթացիկ հաշիվներից Դուք կարող եք կատարել փոխանցումներ Visa և Mastercard քարտի քարտապաններին, իսկ Բանկի Visa և Mastercard քարտի քարտապանները հնարավորություն ունեն հեռախոսահամարի միջոցով նաև ստանալ փոխանցումներ:
Հեռախոսահամարով փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել acba digital ինտերնետ բանկինգ համակարգ, ընտրել «Փոխանցել» բաժնի «Քարտին» ենթաբաժինը, այնուհետև «Միջազգային քարտերին» և կատարել հետևյալ քայլերը՝
Գործող սակագներ՝
| Պայման | Visa Direct | Mastercard MoneySend |
Բանկի քարտից փոխանցման սակագին | ՀՀ դրամ արժույթով՝ 2%, նվազագույնը 1,000 ՀՀ դրամ | ՀՀ դրամ արժույթով՝ 2%, նվազագույնը 1,000 ՀՀ դրամ |
| ԱՄՆ դոլար արժույթով՝ 2%, նվազագույնը 2 ԱՄՆ դոլար | ԱՄՆ դոլար արժույթով՝ 2%, նվազագույնը 2 ԱՄՆ դոլար | |
| Եվրո արժույթով ՝ 2%, նվազագույնը 2 եվրո | Եվրո արժույթով ՝ 2%, նվազագույնը 2 եվրո | |
Մեկ գործարքի առավելագույն սահմանաչափ | 500 000 ՀՀ դրամ | 500 000 ՀՀ դրամ |
| 1 000 ԱՄՆ դոլար | 1 000 ԱՄՆ դոլար | |
| 900 եվրո | 900 եվրո | |
| Մեկ հաճախորդի՝ տվյալ վճարային համակարգի բոլոր պրոդուկտներով կատարվող գործարքների օրական առավելագույն քանակ | 10 | 10 |
Մեկ հաճախորդի՝ տվյալ վճարային համակարգի | 1 500 000 ՀՀ դրամ | 1 500 000 ՀՀ դրամ |
| 3 000 ԱՄՆ դոլար | 3 000 ԱՄՆ դոլար | |
| 2 700 եվրո | 2700 եվրո |