Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅՈՒՆ

Վստահիր քո կորպորատիվ և պետական արժեթղթերը Ակբային։ Որպես հաշվի օպերատոր՝ բանկը ապահովում է թափանցիկություն և անվտանգություն ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի համակարգում։

Hero image

Առավելություններ

Icon

Գործարքներ բրոքերի միջոցով

Icon

Պահառության վստահելի համակարգում

Icon

Անվճար դեպո հաշվի տրամադրում

Անհրաժեշտ տեղեկատվություն

Կորպորատիվ արժեթղթերի պահառության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

ա) Հաշվետիրոջ լրացված քարտ, որը Հաշվետիրոջը կտրվի Բանկում,
բ) տվյալ ֆիզիկական անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթը, լիազորված ներկայացուցչի առկայության դեպքում նաև նրա անձը հաստատող փաստաթուղթը:

Ուշադրություն. Պայմանագրի կնքման ընթացքում հնարավոր է պահանջվեն լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, որը նպատակ ունի լավագույն կերպով ապահովել արժեթղթերի պահառության գործընթացի պատշաճությունը:

Կորպորատիվ արժեթղթերի պահառություն, «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգում հաշվառվող արժեթղթերի պահառության միջնորդավորման ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:


Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոններ»-ին կարող եք ծանոթանալ այստեղ:


Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի «Սակագների մասին կանոններ»-ին կարող եք ծանոթանալ այստեղ:



Հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել (+374 10) 31 88 88 կամ այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Ֆիզիկական անձանց Կորպորատիվ արժեթղթերի պահառություն

  • Ակբա բանկը հանդիսանում է Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամ, որին «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ կողմից շնորհվել է Հաշվի օպերատորի կարգավիճակ:
  • Որպես Հաշվի օպերատոր, Բանկը միջնորդավորում է Կորպորատիվ արժեթղթերի պահառության ծառայությունների մատուցումը` կատարելով Հաճախորդի կողմից ներկայացված ցանկացած օրինական հանձնարարական, որը կապված է կորպորատիվ արժեթղթերի պահառության հետ:
Էջի վերջին թարմացում՝ 29.01.2026