Կառուցի՛ր քո տունը քաղաքից հեռու։ Ակբայի սուբսիդավորվող հիփոթեքային վարկով իրականացրու քո երազանքը Հայաստանի սահմանամերձ համայնքներից մեկում։
Ստացիր սուբսիդավորում վարկի թե՛ մայր գումարի, թե՛ տոկոսագումարի համար
Առանց վարկային հայտի ուսումնասիրության վճարի և սպասարկման միջնորդավճարի
Վարկը նախատեսված է սահմանամերձ բնակավայրերում կառուցապատման համար

Կառուցապատման ենթակա հողատարածք, ըստ անհրաժեշտության նաև այլ գրավ և/կամ երաշխավորություն
եթե գույքի կառուցապատումն իրականացվում է Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում

Վարկերը տրամադրվում են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում՝ բնակելի անշարժ գույքի կառուցապատման նպատակով։
Տարեկան անվանական տոկոսադրույք՝ 13% հաստատուն տոկոսադրույք
Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 13.81%
Վարկառու`
Ե՛վ վարկառուն (ներառյալ համավարկառուն), և՛ անչափահաս երեխան պետք է հանդիսանան ՀՀ քաղաքացի։
կամ
Դիմողի ամուսինը/կինը պարտադիր պետք է հանդիսանա համավարկառու
Սահմանամերձ գյուղական բնակավայրերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Տեղեկացեք մանրամասն.
Հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին՝ Վարկային սակագներ։
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից ծրագրի շահառու դառնալու վերաբերյալ որոշումը կայացվում է պահանաջվող տեղեկատվությունը փոխանցելուց հետո մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում,
Վարկային հայտի վերաբերյալ Բանկի որոշումը կայացվում և տեղեկացվում է հաճախորդին անհրաժեշտ փաստաթղթերը և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից ծրագրի շահառու դառնալու վերաբերյալ դրական որոշումը ներկայացնելուց առավելագույնը 6 բանկային օրվա ընթացքում,
Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում այն ձևակերպվում է գրավադրման գործընթացի ավարտից հետո առավելագույնը 2 բանկային օրվա ընթացքում,
Կառուցապատման ենթակա հողատարածքը պետք է հանդիսանա և՛ վարկառուի, և՛ համավարկառուի (վերջիններիս ցանկության դեպքում նաև նրանց անչափահաս երեխաների) սեփականությունը (այլ անձիք չեն կարող լինել համասեփականատեր)։
Սահմանամերձ բնակավայրում կառուցապատման ծրագրի շրջանակներում տրամադրվող սուբսիդավորումն ամբողջությամբ դադարում է.
հիփոթեքային վարկի գործողության ընթացքում սահմանաչափի շրջանակներում տրված վարկերից որևէ մեկի գծով միանվագ 90 օրվանից ավել ժամկետանց պարտավորություն ունենալու դեպքում,
հիփոթեքային վարկի գործողության ընթացքում գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձանց անունով գրանցելու դեպքում՝ անկախ բաժնեմասի չափից։
Վարկառուի կողմից սուբսիդավորված ողջ գումարը պետությանը վերադարձման ենթակա է.
հիփոթեքային վարկի գործողության ընթացքում կառուցապատման ենթակա/կառուցապատված գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձանց անունով գրանցելու դեպքում՝ անկախ բաժնեմասի չափից, բացառությամբ այն դեպքի, երբ, վարկառուի/համավարկառուի մահվամբ պայմանավորված, վերջինիս բաժնեմասի ժառանգը հանդիսանում է ամուսինը/կինը կամ երեխան,
սահմանաչափի շրջանակներում տրամադրված վարկերի ոչ նպատակային օգտագործման դեպքում,
վարկի տրամադրման օրվանից հետո 3 տարվա ընթացքում ՀՀ կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշմամբ սսահմանված ավարտական ակտը և վարկառուի և համավարկառուի անունով կառուցված բնակելի տան սեփականության վկայականը Բանկ չներկայացնելու դեպքում,
հիփոթեքային վարկի գործողության ընթացքում գույքն օտարելու դեպքում։
Վարկի տոկոսագումարի հաշվարկի օրինակ
Եթե Դուք ցանկանում եք իրականացնել կառուցապատում՝ 16 000 000 ՀՀ դրամ արժողությամբ, ապա 120 ամսվա ընթացքում Ձեր ամսական վճարումը կկազմի 238,897 ՀՀ դրամ (հաշվարկված 13% հաստատուն տոկոսադրույքով), որից կնվազեցվեն պայմանագրով նախատեսված մայր գումարի և տոկոսագումարի համար սահմանված սուբսիդավորվման գումարները:
Տարեկան տոկոսադրույքը` 13%։
*մարման չափը կարող է տարբերվել` կախված տվյալ ամսվա օրերի քանակից
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ԱՅՍՏԵՂ
Տեղեկացեք մանրամասն.
Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հաշվարկվում է տուժանք 0.13%-ի չափով (կիրառվող տույժեր)։
Վարկի մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ (ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում)`
Հերթական մարման դեպքում
Մայր գումարի վաղաժամ մարման դեպքում (ժամկետանց պարտավորությունը կատարելու դեպքում)
Մայր գումարի վաղաժամ մարման դեպքում (ժամկետանց պարտավորությունը գերազանցող մասի դեպքում)
Բանկի հետ համագործակցող որակավորված անկախ գնահատող ընկերություններ
Սահմանամերձ բնակավայրում կառուցապատման վարկերը տրամադրվում են Սահմանամերձ բնակավայրում բնակելի անշարժ գույքի կառուցապատման կամ կառուցապատումը շարունակելու նպատակով:
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
Բանկը կարող է միակողմանիորեն փոփոխել պայմանագրով սահմանված տոկոսադրույքը` այդ մասին առնվազն 7 օրացուցային օր առաջ ծանուցելով Վարկառուին՝ վարկը նպատակային չօգտագործելու, ինչպես նաև վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունները չիրականացնելու դեպքում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ԲԱՆԿԸ ՁԵԶ, ԵՐԱՇԽԱՎՈՐ(ՆԵՐ)ԻՆ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ) ԿՏՐԱՄԱԴՐԻ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ. ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
Վարկավորման համար սպառողի կողմից կարող են կատարվել հետևյալ վճարները՝
Բոլոր վճարները ներառվում են փաստացի տոկոսադրույքի հաշվարկում։
Վարկը կարող է մարվել (ամբողջությամբ կամ մասնակի) պայմանագրային ժամկետից շուտ, որի դեպքում, հաճախորդը վճարում է վարկի փաստացի ժամկետի համար հաշվարկված տոկոսագումարը, ինչպես նաև միանվագ տուգանք հետևյալ չափերով.
Ընդ որում, պայմանագրային տարի է համարվում պայմանագրի կնքման ամսաթվին հաջորդող յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածը:
Գրավի բռնագանձում
ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Տեղեկացնում ենք, որ
ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ
Վարկային պատմության կարևորության և սքորի կիրառության վերաբերյալ կարող եք ծանոթանալ այստեղ
Վարկային պատմության կարևորության և սքորի կիրառության վերաբերյալ կարող եք ծանոթանալ այստեղ
Ֆինանսական օգնական
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է
Պետական աջակցության ծրագրերն են՝
