Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
ՎԱՐԿԱՅԻՆ ԳԾԵՐ

ԱՎԱՆԴԻ ԳՐԱՎՈՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԻԾ

Եթե շտապ ֆինանսական միջոցների կարիք ունես, ձե’ռք մի տուր խնայողություններիդ և մի’ դադարեցրու ավանդը։ Փոխարենն օգտվիր Ակբայի ավանդի գրավով քարտային վարկային գծից՝ անկանխիկ վճարումների, վերականգնվող սահմանաչափի և պարզ ու արագ ձևակերպման հնարավորությամբ։

Արժույթ
ՀՀ դրամ
Icon
Ապահովվածություն
Դրամական միջոցներ
Icon
Նվազագույն գումար
Սահմանված չէ

Բացառությամբ հետևյալ քարտատեսակների՝

  • American Express Blue - 180,000 ՀՀ դրամ
  • Visa Signature, Visa Signature Limited Edition - 500,000 ՀՀ դրամ
  • Mastercard World Elite - 500,000 ՀՀ դրամ
  • American Express Gold - 1,000,000 ՀՀ դրամ
Icon
Առավելագույն գումար
մինչև 95%

  • գրավադրվող գումարի 80% կամ 95%, եթե գրավադրվող դրամական միջոցների և վարկային գծի արժույթները նույնն են,
  • գրավադրվող գումարի 75%, եթե գրավադրվող դրամական միջոցների և վարկային գծի արժույթները տարբեր են:

Icon
Տևողություն
մինչև 60 ամիս

Սակայն ոչ ավել, քան քարտի գործողության ժամկետը

Icon
Տարեկան տոկոսադրույք
14-15%

  • Մասնաճյուղում դիմելու դեպքում՝ 15%
  • acba digital համակարգով դիմելու դեպքում՝ 14%

Icon

Անհրաժեշտ տեղեկատվություն

Վարկային գիծը տրամադրվում է.

  • ինչպես ռեզիդենտ, այնպես էլ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, բացառությամբ American Express Gold և American Express Blue քարատեսակների, որոնց դեպքում տրամադրվում է բացառապես ռեզիդենտ ֆիզիկական անձանց,
  • հաշված րոպեների ընթացքում,
  • 24/7 ռեժիմով՝ acba digital-ի միջոցով,
  • acba digital-ի միջոցով ստանալու դեպքում՝ առավել ցածր տոկոսադրույք։

Ավանդի գրավով վարկային գիծ տրամադրելիս գրավադրված ավանդը չի դադարեցվում և ավանդի համար շարունակվում է հաշվարկվել տոկոսագումար:

 

Էջի վերջին թարմացում՝ 28.04.2026