Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
Դեպի հին կայք

Կարիերա Ակբայում

ՓՄՁ շուկայի զարգացման թիմի մասնագետ

Img
ք. Երևան, Արամի 82-84
Աշխատավայր
09։00-17։30
Աշխատանքային ժամեր
Վերջնաժամկետ՝ 11.09.26

Աշխատանքային պարտականություններ

  • Կազմակերպել և կոորդինացնել պոտենցիալ հաճախորդների թիրախավորման, բազաների ձևավորման, կառավարման և մասնաճյուղերին տրամադրման գործընթացները,
  • կազմակերպել և հետևել մասնաճյուղերի խորհրդատուների՝ վաճառքի բազաների հետ տարվող աշխատանքները,
  • ըստ անհրաժեշտության հանդիպել հաճախորդների հետ, ներկայացնել պրոդուկտային առաջարկներ՝ վաճառքի խթանման նպատակով,
  • նախաձեռնել և կազմակերպել վաճառքի խթանման արշավներ, ամփոփել արդյունքները, գնահատել դրանց ազդեցությունը,
  • իրականացնել հաճախորդների կարիքների գնահատում՝ առաջարկվող ֆինանսական պրոդուկտների և ծառայությունների օպտիմալացման նպատակով և ներկայացնել առաջարկներ, մասնակցել վաճառքի մոնիթորինգի և խթանման մեխանիզմների ստեղծման և ներդրման աշխատանքներին՝ մասնաճյուղերի խորհրդատուների ներգրավվածությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով,
  • պլանավորել, կազմակերպել և իրականացնել ընթացիկ գործունեության արդյունավետության գնահատում, վերլուծել ռիսկերն ու հնարավորությունները, ներկայացնել առաջարկներ բիզնես գործընթացների բարելավման վերաբերյալ,
  • իրականացնել ՓՄՁ և կորպորատիվ հաճախորդների դասակարգման գործընթացը,
  • նպաստել ՓՄՁ հաճախորդների համար նոր շուկաների բացահայտմանն ու տեղայնացված լուծումների մշակմանը,
  • մասնակցել վաճառքի աճի ռազմավարության մշակման և իրականացման աշխատանքներին՝ ուղղված ՓՄՁ հատվածների հաճախորդների ներգրավմանը,
  • համագործակցել օտարերկրյա և տեղական գործընկերների հետ՝ առկա և նոր համագործակցությունների շրջանակներում։

Անհրաժեշտ հմտություններ.  

  • Առնվազն 3-5 տարվա փորձ ՓՄՁ և գյուղատնտեսական ծրագրերի կառավարման, ֆինանսական ծառայությունների կամ բիզնես զարգացման ոլորտներում
  • Ռազմավարական պլանավորման, ծրագրերի մշտադիտարկման, արդյունավետության գնահատման հմտություններ
  • Տվյալների վերլուծության, շուկայի ուսումնասիրության և հաճախորդների կարիքների վերլուծության կարողություններ
  • Ուսուցման կարողությունների զարգացման փորձ։
  • Հայերեն՝ գերազանց, անգլերեն (նվազ. B Intermediate level) և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ այլ հարակից ոլորտում
  • MS Office ծրագրերի իմացություն, PowerPoint և Excel գերազանց,
  • Կրեատիվ և ռազմավարական մտածողություն
  • Կոնֆլիկտային իրավիճակներում կողմնորոշվելու հմտություն
  • Թիմային աշխատանքի ունակություններ և նախաձեռնողականություն
  • Վերլուծական հմտություններ
  • Ուսուցանելու, առաջնորդելու և փոխադարձ աջակցության մշակույթ ձևավորելու ունակություն
  • Կազմակերպչական և հաղորդակցման հմտությունների ունակություններ

Պարգևատրումներ

Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող
Icon

Ամուսնության գումար

Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում
Icon

Արձակուրդային հատկացումներ

Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում
Icon

Time off

Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում
Icon

Երեխաների ծնունդ

Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում
Icon
Էջի վերջին թարմացում՝ 14.08.2026