Աշխատանքային պարտականություններ.
- Մրցակցային շուկայում տիրող իրավիճակի մշտադիտարկում,
- Հայաստանյան և միջազգային բանկերի պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացում,
- Քանակական և որակական հետազոտությունների/հարցումների, հարցազրույցների, ֆոկուս խմբային քննարկումների կազմակերպում և իրականացում,
- Շուկայում տիրող իրավիճակի առաջնային ու երկրորդային տվյալների հավաքագրում,
- Հաշվետվությունների պատրաստում և ներկայացում շահառու ստորաբաժանումներին՝ նպաստելով բանկում որոշումների կայացման գործընթացին։
Անհրաժեշտ հմտություններ.
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, տնտեսագիտության, վիճակագրության կամ հարակից ոլորտներում,
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ (ցանկալի է բանկային կամ ֆինանսական ծառայությունների ոլորտում),
- MS Office գերազանց իմացություն,
- Power BI իմացություն, Python-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Տվյալների մեծ բազայի հետ աշխատելու և վերլուծելու փորձառնություն,
- Հաղորդակցվելու և թիմում աշխատելու հմտություններ։