Աշխատանքային պարտականություններ.
- Դիլինգի վարչության կողմից ֆինանսական շուկաներում կնքված գործարքների գծով սահմանաչափերի վերահսկողության իրականացում, պայմանագրերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում,
- Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի անվանական արժեթղթերի ռեեստրի վար-ման և պահառության գործառնությունների միջնորդավորման իրականացում,
- Հաճախորդներին պատկանող պետական և օտարերկրյա արժեթղթերի պահառության գործառնությունների իրականացում,
- ֆինանսական (դիլինգային) գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունների կազմում։
Անհրաժեշտ հմտություններ.
- Բարձրագույն կրթություն ֆինանսական ոլորտում (արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում մասնագիտացումը կդիտվի որպես առավելություն),
- Առնվազն 2 տարվա մասնագիտական փորձի առկայություն համապատասխան ոլորտում.
- ՀՀ բանկային գործունեությունը կանոնակարգող օրենսդրության, ՀՀ օրենք «Արժեթղթերի շուկայի մասին», ՀՀ ԿԲ թիվ 33, 4/03, 5/10 կանոնակարգերի իմացություն,
- Արժեթղթերի հաշվարկային համակարգի ծառայությունների միջնորդավորման որակավորում,
- MS office ծրագրի իմացություն,
- Ֆինանսական և մաթեմատիկական գրագիտություն, վերլուծական հմտություններ,
- Հայերենի գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ,
- Ժամանակի կառավարման հմտություններ,
- Թիմում աշխատելու, գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու ունակություն։