Loading...

Կարիերա Ակբայում

Հաճախորդների սպասարկման մասնագետ, Երևան մոլլ մասնաճյուղ

Img
ք. Երևան, Արշակունյաց պողոտա 34/3
Աշխատավայր
09։00-17։30
Աշխատանքային ժամեր
Վերջնաժամկետ՝ 19.12.26

Աշխատանքային պարտականություններ.

  • Իրականացնել կանխիկ և անկանխիկ գործարքները` բացել և փակել ընթացիկ հաշիվները, ձևակերպել և դադարեցնել ավանդները, կատարել տեղային, մասնաճյուղային և միջազգային փոխանցումներ, ձևակերպել և տրամադրել վարկի/վարկային գծի գումարը, կատարել կանխիկ դրամի ելքերը և մուտքերը, կատարել արտարժույթի փոխանակումը, ակտիվացնել հեռահար բանկինգի ծառայությունը, կազմել և տրամադրել տեղեկանքները, պատրաստել լիազորագրերը և այլն,
  • Հաճախորդներին ուղղորդել հեռահար սպասարկման ուղիներ, ուսուցանել հաճախորդներին հեռահար և թվային սպասարկման ուղիներով գործարքներ կատարելու նպատակով,
  • Ընդունել քարտերի դիմումները, իրականացնել քարտերի պատվիրումը և տրամադրումը,
  • Հավաքել, կազմել և ստուգել գործառնական օրվա գործի փաստաթղթերը,
  • Ուղղորդել հաճախորդին համապատասխան մասնագետի մոտ վաճառքի պոտենցիալի առկայության դեպքում,
  • Իրականացնել հաճախորդի նույնականացումը (KYC), հավաքագրել և ստուգել անհրաժեշտ փաստաթղթերը, իրականացնել հաճախորդի տվյալների մուտքագրումը համապատասխան ծրագիր, ապահովել հաճախորդի կողմից փաստաթղթերի պատշաճ ստորագրումը և թարմացնել ժամանակին։

Անհրաժեշտ հմտություններ.

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում),
  • Աշխատանքային փորձը ֆինանսաբանկային ոլորտում կդիտվի որպես առավելություն,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • Հաճախորդակենտրոն մոտեցում,
  • Արդյունավետ վաճառքի հմտությունների և տեխնիկաների տիրապետում,
  • Ներազդման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
  • Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն,
  • Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն։

Պարգևատրումներ

Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող
Icon

Ամուսնության գումար

Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում
Icon

Արձակուրդային հատկացումներ

Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում
Icon

Time off

Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում
Icon

Երեխաների ծնունդ

Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում
Icon
Էջի վերջին թարմացում՝ 20.11.2026