Աշխատանքային պարտականություններ.
- Կառավարել կցված հաճախորդների պորտֆելը,
- կառավարել կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունները, ձևավորել և պահպանել երկարաժամկետ, փոխշահավետ հարաբերություններ,
- կառավարել կորպորատիվ հաճախորդների հարցումները,
- ընդունել պրոդուկտների/ծառայությունների դիմումները և հայտերը, ընթացք տալ դրանց, կառավարել ամբողջ գործընթացը և դա կատարել հնարավորինս սեղմ ժամկետներում,
- ապահովել սպասարկման բարձր որակ, հաճախորդների բավարարվածության բարձր մակարդակ, նաև սպասարկման թիմի և մասնաճյուղերի միջոցով ապահովելով կորպորատիվ հաճախորդների գերազանց սպասարկում,
- իրականացնել հաճախորդների տվյալների կառավարումը, թարմացումը,
- պարբերաբար իրականացնել շուկայի ուսումնասիրություն, պլանավորել և կազմակերպել միջոցառումներ նոր հաճախորդներ ներգրավելու նպատակով,
- ներկայացնել հաշվետվություններ ղեկավարին, սահմանված մյուս կառավարման մարմիններին:
Անհրաժեշտ հմտություններ.
- Ավելի քան 5 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում (կորպորատիվ բիզնեսում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելութուն),
- Բարձրագույն կրթություն,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն,
- Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
- Ներկայացման հմտություն,
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն¬ներ,
- Վաճառքի հմտություններ,
- Վերլուծական մտածողություն, բիզնեսի վարկունակության վերլուծության գերազանց հմտություններ,
- Վարկային, ավանդային, առևտրի ֆինանսավորման, վճարային և բանկային այլ պրոդուկտների մասին լիարժեք տեղեկացվածություն,
- Բանկային օրենսդրության իմացություն,
- Ճկուն մտածողություն և լուծումներ առաջարկելու հմտություն,
- Միաժամանակ տարբեր և բազմաթիվ հարցումների, գործընթացների կառավարման հմտություն,
- Ժամանակի կառավարման հմտություն,
- Պատասխանատվության բարձր զգացում։