Աշխատանքային պարտականություններ.
- Ակբա բրենդի կոմունիկացիոն ուղեցույցին համահունչ՝ մարքեթինգային արշավների ստեղծագործական տեքստերի մշակում,
- Թիրախային լսարանի կարիքների վերլուծություն և տեքստային հաղորդակցության հարմարեցում՝ յուրաքանչյուր խմբին անհատական մոտեցում ցուցաբերելու նպատակով,
- Բանկի պաշտոնական կայքի համար պարզ, խոսուն և արդյունավետ բովանդակության պատրաստում,
- Կրեատիվ ուղղությունների ու հաղորդագրությունների վերլուծություն, տեքստային ոճի սահմանում և լսարանին գրավող ու գործողության մղող մարքեթինգային բովանդակության ստեղծում,
- Կրեատիվ գործակալությունների հետ արդյունավետ փոխգործակցություն՝ կոնցեպտների և տեքստերի մշակման ուղղությամբ։
Անհրաժեշտ հմտություններ.
- Բարձրագույն կրթություն,
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- Թվային հմտություններ,
- Հաճախորդակենտրոն մոտեցում,
- Կրեատիվ մտածողություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Կոգնիտիվ/ճանաչողական ճկունություն: