Loading...

Կարիերա Ակբայում

Բիզնեսի պլանավորման և վերլուծությունների բաժնի մասնագետ

Img
ք. Երևան, Արամի 82-84
Աշխատավայր
09։00-17։30
Աշխատանքային ժամեր
21.11.2026

Աշխատանքային պարտականություններ

  • Մակրոտնտեսական միտումների համատեքստում իրականացնել պորտֆելի կառուցվածքի վերլուծություն,
  • Գնահատել պորտֆելի կենտրոնացվածության ռիսկերը (Concentration Risk) ըստ ոլորտների, աշխարհագրական դիրքի և խոշոր խմբերի՝ առաջարկելով դիվերսիֆիկացման օպտիմալ սահմանաչափեր,
  • Մակրոտնտեսական սցենարների հիման վրա պատրաստել հիմնավորումներ և առաջարկներ ոլորտային սահմանաչափերի (industry limits) բիզնես-օպտիմալացման վերաբերյալ,
  • Իրականացնել պորտֆելի պարբերական սթրես-թեստավորում և սցենարային վերլուծություններ՝ կանխատեսելով հնարավոր վարկային կորուստները ,
  • Նախագծել և կիրառել վաղ ազդարարման համակարգեր պորտֆելի մակարդակով ռիսկերի վաղաժամ հայտնաբերման և նվազեցման նպատակով,
  • Ուսումնասիրել Բանկի Ռիսկի Ախորժակի Սահմանման (RAS) շրջանակները՝ բիզնեսի աճի չօգտագործված հնարավորությունները բացահայտելու և դրանց արդյունավետ կիրառման վերաբերյալ առաջարկներ պատրաստելու նպատակով,
  • Աջակցել Ռիսկով Կշռված Ակտիվների (RWA) օպտիմալացմանը՝ առաջարկելով կապիտալի խնայողության գործիքներ (Capital-Light Solutions) և գործարքների արդյունավետ կառուցվածքավորում,
  • Իրականացնել պորտֆելի և սեգմենտների կողմից գեներացվող EBDA ցուցանիշների շարունակական հսկողություն և վերլուծություն,
  • Իրականացնել տարբեր ոլորտների և խոշոր հաճախորդների եկամտաբերության վերլուծություն և եկամտաբերության ավելացման ուղղված քայլեր՝ հատկապես ուշադրություն դարձնելով ռիսկով կշռված ակտիվների և կապիտալի եկամտաբերության ցուցանիշների կառավարմանը,
  • Կազմել և սահմանված պարբերականությամբ ներկայացնել հաշվետվություններ վարկային պորտֆելի որակի, ռիսկերի դինամիկայի և իրականացված միջոցառումների վերաբերյալ։

Անհրաժեշտ հմտություններ.  

  • Բարձրագույն կրթություն,
  • Ռիսկերի գնահատման գործիքների իմացություն,
  • ԱԲ գործիքների կիրառություն,
  • Ֆինանսական հաշվետվությունների խորը վերլուծություն,
  • Ապագա ֆինանսական հոսքերի պլանավորման հմտություններ,
  • Վարկային պորտֆելի պլանավորման և հնարավոր ռիսկերի կանխատեսման հմտություններ,
  • Փաստաթղթաշրջանառություն վարելու կարողություն,
  • Տվյալների ներմուծման հմտություններ,
  • Օտար լեզուների իմացություն։


Պարգևատրումներ

Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող
Icon

Ամուսնության գումար

Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում
Icon

Արձակուրդային հատկացումներ

Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում
Icon

Time off

Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում
Icon

Երեխաների ծնունդ

Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում
Icon
Էջի վերջին թարմացում՝ 23.10.2026