Աշխատանքային պարտականություններ.
- Վերահսկել մանրածախ պրոդուկտների վաճառքները, տրամադրել խորհրդատվություն և օժանդակում՝ համագործակցելով մասնաճյուղերի կառավարիչների և աշխտակիցների հետ,
- Ապահովել վաճառքների արդյունավետության ընթացիկ գնահատման աշխատանքները, ներկայացնել առաջարկներ վաճառքի արդյունավետ կազմակերպման և կառավարման նպատակով,
- Մշակել, ներդնել և բարելավել վաճառքների խթանման համակարգերը և համապատասխան գործիքակազմը,
- Վաճառքների իրականացման նպատակով համակարգել պոտենցիալ հաճախորդների բազաների ձևավորման և վարման աշխատանքները,
- Վաճառքի խթանման նպատակով համակարգել արշավների կազմակերպման և արդյունքների ամփոփման աշխատանքները,
- Պլանավորել, կազմակերպել և վերահսկել հաճախորդների սպասարկման շարունակական բարելավվմանն ուղղված միջոցառումները,
- Իրականացնել սպասարկման որակի ընթացիկ կառավարում, խորհրդատվություն, օժանդակում՝ համագործակցելով մասնաճյուղերի աշխատակիցների հետ,
- Իրականացնել մասնաճյուղերի կողմից հաճախորդների սպասարկման արդյունավետության ընթացիկ գնահատում, ներկայացնել առաջարկներ մասնաճյուղերի կողմից հաճախորդների սպասարկման որակի բարձրացման և կառավարման նպատակով,
- Պարբերաբար իրականացնել մասնաճյուղային ցանցի գործընթացների վերլուծություն, ուսումնասիրել ռեգիոնալ մենեջերներից և մասնաճյուղերից ստացված տեղեկատվությունը և ներկայացնել բարելավման առաջարկներ։
Անհրաժեշտ հմտություններ.
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, բիզնես կառավարման կամ հարակից ոլորտներում,
- Բանկային համակարգում հաճախորդների սպասարկման, վաճառքների համակարգման և որակի կառավարման ոլորտում առնվազն 4 տարվա աշխատանքային փորձառություն,
- Առնվազն 1-2 տարվա թիմերի ղեկավարման փորձը կդիտարկվի որպես առավելություն,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի տիրապետման լավ մակարդակ,
- Ռազմավարական մտածողություն և նոր լուծումներ առաջարկելու նախաձեռնողականություն,
- Խնդիրներին արագ արձագանքելու, դրանք օպերատիվ լուծելու և սթրեսային իրավիճակները կառավարելու ունակություն,
- Տվյալների վերլուծության վրա հիմնված որոշումների կայացման կարողություն։