Loading...

Կարիերա Ակբայում

Ֆինանսական տնօրեն

Img
ք. Երևան, Արամի 82-84
Աշխատավայր
09։00-17։30
Աշխատանքային ժամեր
Վերջնաժամկետ՝ 13.11.26

Աշխատանքի նկարագրություն.

Բանկի ֆինանսական ռեսուրսների, իրացվելիության, կապիտալի, ներդրումային գործունեության, արդյունավետ բյուջետավորման ռազմավարական կառավարում և ֆինանսական կայունության երաշխավորում։ Կապիտալի ներգրավման ռազմավարության մշակում և ապահովում, ֆինանսական հաշվետվողականության և ամբողջ հաշվետվողական համակարգի ներդրում, կառավարում և վերահսկողություն՝ ներառյալ տվյալների ճշգրտությունը և կանոնակարգային համապատասխանությունը։ Միջազգային ներդրողների հետ ռազմավարական հաղորդակցության ապահովում՝ նպաստելով կազմակերպության բաժնետոմսերով կապիտալի շուկայի գործարքների իրականացմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը և կապիտալի օպտիմալ ներգրավմանը։

Աշխատանքային պարտականություններ.

  • Ֆինանսական քաղաքականության ձևավորում, ֆինանսական կայունության ապահովում, կապիտալի բյուջետավորում և կանխատեսումներ,
  • Ֆինանսական հոսքեր և ակտիվների, պասիվների կառավարում,
  • Ծախսային վերահսկողություն, գնագոյացման արդյունավետ քաղաքականության ապահովում,
  • Ֆինանսական հաշվետվությունների և վերլուծությունների համակարգում,
  • Հարկային գործընթացների ղեկավարում, ներքին վերահսկողություն,
  • Դիլինգի և ֆինանսական գործառնությունների կառավարում,
  • Ռազմավարության և բիզնեսի երկարաժամկետ ֆինանսական պլանավորում,
  • Միջազգային կապիտալի ներգրավում, ներդրողների և բաժնետերերի հետ բանակցությունների և հարաբերությունների կառավարում,
  • Միջազգային ֆինանսական/ներդրումային կազմակերպությունների հետ հարաբերությունների կառավարում,
  • Բանկի կապիտալի և իրացվելիության համապատասխանության ապահովում ՀՀ ԿԲ նորմատիվներին։

Կրթություն և մասնագիտական փորձառություն.

  • Մագիստրոսի աստիճան՝ ֆինանսների, տնտեսագիտության, հաշվապահական հաշվառման, կիրառական մաթեմատիկայի, վիճակագրության կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն 8-10 տարվա փորձ բանկային, ներդրումային, ապահովագրական, աուդիտորական կամ խորհրդատվական ոլորտներում, միջազգային ֆինանսական կազմակերպություններում, որից 5 տարին ղեկավար պաշտոնում,
  • Ֆինանսական գործընթացների ավտոմատացման կամ օպտիմալացման փորձ:

Որակավորումներ, հմտություններ և կոմպետենտություններ.

  • CFA Charterholder (Ֆինանսական վերլուծության և ներդրումների կառավարման գլոբալ որակավորում) կամ FCCA / ACCA Member (Երդվյալ հաշվապահների և ֆինանսիստների համաշխարհային չափորոշիչ) առկայություն,
  • FRM (Financial Risk Manager) Ռիսկերի և կապիտալի կանոնակարգային կառավարում և EFPA (European Financial Planning Association) որակավորումների առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • Անգլերենի գերազանց իմացություն (առնվազն C1 մակարդակ) գործնական և մասնագիտական հաղորդակցություն ապահովելու համար,
  • Ֆինանսական բարդ սցենարների պարզ և ազդեցիկ ներկայացում,
  • ՖՀՄՍ (IFRS) և Բազելյան ստանդարտների խորը տիրապետում,
  • Հարկային օրենսդրության կիրառում,
  • Հաղորդակցություն և ներկայացուցչական հմտություններ,
  • Վերլուծական և համակարգային մտածողություն,
  • Ռազմավարական պլանավորում,
  • Տեսլականով առաջնորդություն և թիմի ոգեշնչում,
  • Տեխնոլոգիական հարմարվողականություն և նորարաություն,
  • Բարձր մասնագիտական էթիկա և անաչառություն,
  • Բիզնես խորաթափանցություն,
  • Ճգնաժամային կառավարում,
  • Ճկունություն փոփոխվող միջավայրում։

Էջի վերջին թարմացում՝ 14.10.2026