Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:

Հայտարարություններ

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի միջև կնքված համագործակցության պայմանագրի ավարտի մասին

Հարգելի հաճախորդ,

 
Տեղեկացնում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 3-ից ավարտվում է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի միջև կնքված համագործակցության պայմանագիրը, համաձայն որի Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի կողմից թողարկված Visa և MasterCard տեսակի քարտերով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  բանկոմատներում կանխիկ դրամի տրամադրման համար սահմանված էր Բանկի բանկոմատներում և կանխիկի տրամադրման կետերում կանխիկ դրամի տրամադրման համար սահմանված նույն սակագինը:

Ս.թ. սեպտեմբերի 3-ից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ Visa և MasterCard տեսակի քարտերով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի բանկոմատներում կանխիկ դրամի տրամադրման դեպքում կկիրառվի Բանկի կողմից թողարկված քարտերով Հայաստանում այլ բանկերի բանկոմատներում կատարվող կանխիկացումների համար սահմանված սակագինը՝

 

Visa տեսակի քարտեր

MasterCard տեսակի քարտեր (ներառյալ Maestro)

1%

1%, նվազագույնը 1 500 ՀՀ դրամ

 


Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ARCA, Visa և MasterCard քարտապանների համար գործում է Բանկի բանկոմատներում և կանխիկի տրամադրման կետերում կանխիկ դրամի տրամադրման համար սահմանված նույն սակագինը Արդշինբանկի բանկոմատներում:

Էջի վերջին թարմացում՝ 13.01.2026