Հարգելի՛ հաճախորդներ,
Ակբա բանկի սպասարկման գործընթացների և ռեսուրսների օպտիմալացման շրջանակում տեղի կունենան հետևյալ փոփոխությունները.
«Օպերա» մասնաճյուղ. 2026 թվականի հունիսի 16-ից մասնաճյուղը (հասցե` ք. Երևան, Մաշտոցի պողոտա 42 շենք, 17/1) դադարեցնում է գործունեությունը: «Օպերա» մասնաճյուղի կողմից մատուցվող ծառայություններն անխափան կշարունակվեն իրականացվել բանկի «Սայաթ-Նովա» մասնաճյուղում (հասցե՝ ք. Երևան, Սայաթ-Նովա 8 շենք, 21/1 տարածք և Աբովյան 22 շենք, թիվ 1/1 տարածք)։
Նշված մասնաճյուղերի հաճախորդները կշարունակեն ստանալ լիարժեք, բարձրակարգ սպասարկում և օգտվել բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ողջ փաթեթից:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ Ձեր բանկային գործարքների մեծ մասը կարող եք արագ, ապահով և շուրջօրյա կատարել նաև acba digital հավելվածի միջոցով:
Շնորհակալություն ըմբռնման և մեր ծառայություններից օգտվելու համար: