Հարգելի՛ հաճախորդներ,
Ակբա բանկի սպասարկման գործընթացների և ռեսուրսների օպտիմալացման շրջանակում տեղի կունենան հետևյալ փոփոխությունները.
«Անի» մասնաճյուղ. 2026 թվականի հունիսի 16-ից մասնաճյուղը (հասցե՝ ք. Գյումրի, Անի թաղամաս, 7-րդ փողոց, 5/2) դադարեցնում է գործունեությունը: «Անի» մասնաճյուղի կողմից մատուցվող ծառայություններն անխափան կշարունակվեն իրականացվել բանկի «Շիրակ» մասնաճյուղում (հասցե՝ ք. Գյումրի, Աբովյան փ․ 256)։
Նշված մասնաճյուղերի հաճախորդները կշարունակեն ստանալ լիարժեք, բարձրակարգ սպասարկում և օգտվել բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ողջ փաթեթից:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ Ձեր բանկային գործարքների մեծ մասը կարող եք արագ, ապահով և շուրջօրյա կատարել նաև acba digital հավելվածի միջոցով:
Շնորհակալություն ըմբռնման և մեր ծառայություններից օգտվելու համար: