Android NFC սմարթֆոնների համար նախատեսված հավելված՝ առանց ֆիզիկական POS տերմինալների վճարումներ ստանալու համար։

Հավելվածի անվճար բեռնում և ակտիվացում։
Վճարումների ընդունում ArCa, VISA, MasterCard, American Express վճարային քարտերով ցանկացած վայրում։
Գործարքների արտացոլում իրական ժամանակում՝ ապահովելով արագություն, անվտանգություն և ճշգրտություն։
SoftPOS-ի միջոցով Դուք հնարավորություն եք ստանում սպասարկել ArCa, VISA, MasterCard և American Express վճարային համակարգերի քարտերը ստորև նշված սակագներով՝
| Քարտատեսակ | Միջնորդավճար |
|---|---|
| Arca քարտեր | 1.5% |
| Տեղային բանկերի VISA և MasterCard քարտեր | 1.8 - 2.7% |
| Ոչ տեղային բանկերի VISA և MasterCard քարտեր (ներառում է նաև ոչ ռեզիդենտ բանկերի կողմից թողարկված քարտերը) | 2.3 - 2.7% |
| American Express քարտեր | 3.0 – 4.0% |
| Soft POS հավելվածով ամսական նվազագույնը 30 000 ՀՀ դրամի շրջանառություն չապահովվելու դեպքում լրացուցիչ սպասարկման վճար | 1 000 ՀՀ դրամ |
| Soft POS հավելվածը ակտիվացնելուց հետո մեկ տարվա ընթացքում սպասարկումից հրաժարվելու դեպքում դադարեցման վճար | 10 000 ՀՀ դրամ |
Միջնորդավճարը սահմանվում է՝ հաշվի առնելով գործունեության ոլորտը, շրջանառության ծավալները, ինչպես նաև կազմակերպության և Բանկի միջև համագործակցության շրջանակը։
Մանրամասն տեղեկատվություն՝ Վճարային քարտերի սակագներ
Վճարային քարտերի սակագների նախկին պայմաններ
Առավելություններ
SoftPOS հավելվածի ակտիվացման և օգտագործման ուղեցույցին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով։
Վճարային քարտերի սպասարկման ծառայությունն ակտիվացվում է դիմումի ընդունումից հետո 10-15 օրվա ընթացքում։
Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու Պայմանագիրը` այդ մասին առնվազն 30 (երեսուն) օր առաջ մյուս կողմին գրավոր տեղեկացնելով:
Վճարային քարտերի եվ/կամ QR կոդով սպասարկման մասին պայմանագրի տիպային օրինակ
Վճարումներից հաշվին մուտք եղած միջոցների կանխիկացումն իրականացվում է անվճար։
Պայմանագրի գործողության ընթացքում ՀՀ օրենսդրությամբ պարտադիր տրամադրման ենթակա հաշվի քաղվածքը տրամադրվում է անվճար։
Պայմանագրի գործողության ընթացքում ՀՀ օրենսդրությամբ ոչ պարտադիր տրամադրման ենթակա քաղվածքը, քաղվածքի կրկնօրինակը, օտարերկրյա դեսպանատներին և վիզա կենտրոններին ներկայացվող քաղվածքը տրմադարվում է.
Պայմանագրի գործողության ընթացքում ՀՀ օրենսդրությամբ պարտադիր տրամադրման ենթակա հաշվի քաղվածքը տրամադրվում է անվճար։
Վճարային քարտերի սպասարկում իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» ("Know Your Customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին:
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
SoftPOS հավելվածով սպասարկելու համար անհրաժեշտ է՝
1. NFC տեխնոլոգիա ունեցող android 8.1 կամ ավելի նոր օպերացիոն համակարգով սմարթֆոնով ներբեռնել SoftPOS հավելվածը (այն անվճար է),
2. Լրացնել հայտըև կնքել պայմանագիր բանկի հետ՝ ստանալով ակտիվացման մուտքաբառ և գաղտնաբառ,
3. Բանկի աշխատակիցների կողմից ստանալ օգտագործման վերաբերյալ ուսուցում։
Ակտիվացման գործընթացներն են՝
1. SoftPOS-ի սպասարկման դիմումի ընդունում,
2. Գրանցում համակարգում և հայտի ուղարկում պրոցեսինգային կենտրոն,
3. Պայմանագրի կնքում,
4. SoftPOS ծրագրի ակտիվացում, թեստավորում և ուսուցում:
Վճարային քարտերի սպասարկման ծառայությունն ակտիվացվում է դիմումի ընդունումից հետո 10-15 օրվա ընթացքում։
